01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Փաստաթուղթ է ստորագրվել

Ստորագրվել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորումը Հայաստանում» ծրագրային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետությունը 2003թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ: Կոնվենցիայի դրույթների համաձայն` Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2025 թվականը ոչնչացնել երկրում առկա ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները, […]

Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ. Կ. Գուլոյան

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը չգիտի, թե կոնկրետ իր որ առավելությունների համար է նշանակվել մարզպետ: «Երևի լավ եմ աշխատել դրա համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի նման աներ ունենալը չի՞ օգնել իրեն այդ նշանակման հարցում, Գուլոյանը նկատեց. «Իսկ ինչ-որ տեղ լսե՞լ եք, որ Ծառուկյանի պարագան կա իմ նշանակման հարցում»: […]

Գնդապետ Գրիշա Սարգսյանը ազատամարտիկների նոր շարժում է ստեղծում

Henaran.am-ի  տեղեկություններով՝ «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) ձեռնամուխ է եղել համախմբել և ստեղծել ազատամարտիկների շարժում, որն ուղղված է օրհասական խնդիր դարձած ազատամարտիկի մասին օրենքի ընդունմանը: Մեզ հետ զրույցում գնդապետը հաստատեց տեղեկությունը և խոստացավ ավելի ուշ մանրամասնել հետագա ծրագրերը:

Մեկնարկեց ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը

Մայիսի 26-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել է «Ազգային ժողովի գավաթի» հերթական խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, կրթության եւ սպորտի գործիչներ: «Ազգային […]

Սուրիկ Խաչատրյանի սիրտը լավ չէր

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը Սյունիքի մարզպետը չի մասնակցում, նրան փոխարինում է փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը: Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր նախարարությունում կայացել է խոհրդակցություն, որին մասնակցում էր նաև մարզպետը:  Հետո ինքն է թույլ տվել մարզպետին գնալ, չներկայանալ ԱԺ: <<Ինքը մի քիչ վատ էր զգում. սիրտը լավ […]

…ի սեր Աստծո, թող պատժվի. Երիցյանը՝ Սուրիկ Խաչատրյանից

<<Մենք խոսելու բան չունենք, ես տեղյակ եմ, օրը մի քանի անգամ ենք խոսում, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, կսպասենք նախաքննության ավարտին>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր նախարարությունում մահափորձի վերաբերյալ զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ով ևս այնտեղ […]

Նոր հեռանկարներ

Այսօր Արդարադատության ակադեմիա են այցելել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ հյուրերը` ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազները, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Էմիլ Բաբայանը  շրջայց են կատարել, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին, հետևել լսարաններում ընթացող դասերին: Հայկական երկու հանրապետությունների Գլխավոր դատախազները եղել […]

Ինքնասպանության փորձ ինքնաթիռում

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռում ազգությամբ ադրբեջանցի ուղևորը փորձել է ինքնասպան լինել, հայտնում է “Фонтанка“-ն: 62-ամյա ադրբեջանցին փակվել է զուգարանում եւ հայտարարել, որ այլեւս այդպես ապրել չի ուզում: Այնուհետեւ նա կտրել է երակները: Բորտ ուղեկցորդուհին կանչել է արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին: Նշվում է, որ տղամարդուն փրկել են:

Լիցենզավորում ունեցող տաքսիստները պահանջում են

Տարբեր հասարակական կազմակերպություններ միանալով տաքսու վարորդներին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տաքսիների մասին նոր օրենքի դեմ: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  թեմայի շուրջ խոսեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը: «Գոյություն ունի «Վարորդների լիգա» Տիգրան Հովհաննիսյանի նախագահությամբ, որի մեջ ընդգրկված են մի քանի ՀԿ-ներ: Նրանք մայիսի 5-ին գրություն էին ուղարկել ղեկավարությանը, որով […]

Դա վճարել է իր գրպանից սեփականատերը

 Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե կառավարությունը շահագրգռված է հետաքննություն անցկացնել, որպեսզի ամեն տարի նման կերպով հոսանքի թանկացման առաջ չկանգնենք, նա պատասխանեց, որ կա հանձնաժողով, որն ուսումնասիրում է գերկորուստները, որոնք երբեք սակագնի վրա չեն արտահայտվում, հանձնաժողովն էլ միշտ պնդել է, որ դա պետք է նվազի սեփականատիրոջ շահույթից: Հարցին, թե կթանկանա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված