26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում երիտասարդներից շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է Ցեղասպանությունը

«Ցեղասպանության 100-ամյա հիշատակի համար ընտրված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսն ընդգրկուն չէ»,-այսպես է կարծում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Վազգես Սիսլյանը:

Սիսլյանը նշեց, որ իրեն չեն բավարարում Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղությամբ:

Սիսլյանի համար անհասկանալի է կարգախոսը, թե ի՞նչ ենք հիշում, ու ի՞նչ ենք պահանջում. «Հիմա մենք ասում ենք՝ ճանաչենք: Նկատի է առնվում, որ ճանաչելով պետք է հողեր տրվե՞ն: Ինձ համար անհասկանալի է: Ես ընդունում եմ, մարդիկ նստել մտածել են, որ այդ կարգախոսը պետք է լինի, բայց եկեք այն օտարի ականջից լսենք: Ասում են՝ հիշում եմ և պահանջում, կարող է մարդը պահանջում է, որ Հայաստանում հանգիստ ապրի, մարդ էլ կա դրա տակ հասկանում է, որ հողերը պետք է հետ պահանջենք»,- նշեց ԱՍԱԼԱ-ի մարտիկը:

Վազգեն Սիսլյանը շեշտեց, որ հողերի վերադարձի պահանջը իրատեսական չէ անգամ հայ երիտասարդների համար, ովքեր մտածում են, որ մենք խեղճ ենք.«Հայ երիտասարդը չի հավատում, որ կարող է վերդարձնի հողերը: Կամ, պատկերացնենք, Թուրքիան հետ տվեց հողերը, ի՞նչ պետք է անենք դրանք, ով կգնա այնտեղ ապրելու, երբ մարդիկ Հայաստանն են լքում-գնում: Բայց սա, իհարկե, պատճառ չէ, որ ասենք հողերը մերը չեն, իհարկե մերն են»,,- նշեց Սիսլյանը:

Միջազգային մամուլում բարձրացված մեծ աղմուկը Վազգեն Սիսլյանը որակեց որպես «խաբկանքի միջոց»:

«Հենց ապրիլի 24-ն անցավ՝ աղմուկը դադարելու է: Հայաստանում երիտասարդներից շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է Ցեղասպանությունը, մի մաս կա չգիտի, թե ուր է Ծիծեռնակաբերդն, ինչի համար է այն: Դրա համար մեծ մասը չի հավատում որ կճանաչվի, հողերը հետ կտան, չգիտեմ՝ ինչն է պատճառը: 200-ամյակին հիշում եմ-ն էլ կվերանա»,- եզրափակեց Վազգեն Սիսլյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ