Լսելով թուրքերի սպառնալիքները՝ պապիս մայրը կաթվածահար է եղել
Շիրակ Պապանյանի պատմությունը 1915 թ., Կարս Ցողիկ Պապանյանը ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տոհմի պատմությունը: Նրա պապը՝ Շիրակ Պապանյանը, ծնվել է 1915 թ. Կարսի Բաշորակյալ գյուղում: Գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ նրանք որոշ ժամանակ ապրել են Երազգավորս գյուղում, այնուհետև տեղափոխվել Նուխի: Որոշ ժամանակ անց հաստատվել են Ախուրիկում: «Պապիկս` Շիրակ Պապանյանը, ծնվել է 1915 թ. Կարսի Բաշորակյալ գյուղում: Հայրը` […]