06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԵՄ-ն կոչ է անում ազատ արձակել ցուցարարներին

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների առնչությամբ։

«Մենք ուշադիր հետևել ենք Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ առաջացած դժգոհության համատեքստում։
Խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման և լրագրողներին ուղղված բռնությունների մասին հրապարակումները մտահոգիչ են։

Կարևոր է երաշխավորել այս իրադարձությունների անկողմնակալ հետաքննությունը և անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին։ Իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև անկեղծ երկխոսությունը միակ ուղին է հաղթահարելու խիստ և ժողովրդականություն չվայելող տնտեսական որոշումները»,- ասված է հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ