02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Թատրոն չի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի կարծում, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձը բեմադրված է եղել: Այսօր լրագրողների հետ զրույցում ոստիկանապետն ասաց, որ հնարավոր է, որ 20 փամփուշտից և ոչ մեկը չդիպչեր նրան: Գասպարյանը հիշեցրեց, որ այս դեպքի առիթվ հարուցված է քրեական գործ, նախաքննությունն է ընթանում ներկայումս:  Դիտարկմանը, թե ոստիկանությունը պաշտոնյաների կողքին է, ոչ […]

Երիտասարդական նվագախումբը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Հունիսի 3-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Ségur սրահում, կներկայացնի «Երիտասարդությունը՝ հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը։ Այսօր երիտասարդության դերը դառնում է ավելի ու ավելի կարևոր տարբեր ոլորտներում որոշումների կայացման հարցում: Երիտասարդները հավատացած են, որ խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու կարևորագույն գրավականը համամարդկային բարձր արժեքների վրա հիմնված նոր […]

Մեքենան գլորվել է ձորը

Մայիսի 27-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատավածի 16-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի […]

Արտակարգ դեպք. Պուշկինի փողոցում 3 երիտասարդ անզգայացած պառկած էին /ֆոտո/

Մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Անցորդների ուշադրությունը անմիջապես գրավել են փողոցում պառկած երեք երիտասարդները: Նրանք անգիտակից վիճակում իրարից մի քանի մետր հեռավորության վրա պառկած զառանցել են, մեկի բերանից  փրփուր է հոսել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներից մեկը հրահանգել է երիտասարդներին տեղափոխել նարկոդիսպանսեր: Երիտասարդների դեմքերը լուսանկարներում փակված են, նրանց տեղափոխել են հիվանդանոցներ:  Լուսանկարները`iravaban.net-ի: 

Հայկական ուժերը չեն դիմադրել, գաղթականների հետ նահանջել են. բացառիկ մանրամասներ

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի համար առաջին հանրապետության կայացման փաստը անհույս տեղից ծնված հրաշք  է: Այդ մասին այսօր նա խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա բնութագրմամբ հայ ազգը բավականին թուլացած էր ու մնացել էր առանց ղեկավարության. «Հայակական ուժերը չեն դիմադրել , գաղթականների հետ նահանջել են: Առանց դիմադրության` հայկական զորքերը, նաև հյուսիսային զորամասեր կային, հանձնեցին Տրապիզոնը […]

Ինչքան էլ ուժեղ լինեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ  Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ:  97 տարի առաջ մայիսի 28-ին հայ ժողովրդի տարած հաղթանակն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր հաղթանակների շարքում: Այդ օրն իրականություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքն, ու մենք վերանվաճեցինք սեփական հողի վրա անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը: Այդ օրը մենք […]

«Թուրքերի սարսափը» երբեւէ չի եղել ավելի երջանիկ

Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար, հրետանու գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը ծնվել է 1876 թ. Նալչիկ քաղաքում, որտեղ ծառայության բերումով բնակություն էր հաստատել Անիից սերող եւ Թիֆլիսում հայտնի Արարատյանների շառավիղը: Երբ լրացավ փոքրիկ Քրիստափորի տասը տարին, հավաքվեցին ընտանիքի անդամները, հարազատ մարդիկ` որոշելու տղայի ապագան: Քրիստափորը ինքն էլ մանկուց երազում էր զինվորական դառնալ եւ նմանվել հորը: Հայրը` Գերասիմ […]

Ջահելությունը պատրաստ է պայքարի

Երեկվա երթից հաճելի եզրակացությունս. ջահելությունը պատրաստ է պայքարի և ինքնավստահ, իսկ տարեցները վստահում են նրանց ու պատրաստ են նրանց առաջնորդությամբ առաջ գնալ:Բացի այդ, երիտասարդները միատարր չեն ու մի կենտրոնից չեն կառավարվում, տարբեր խմբեր են, ինչը նշանակում է, որ այդ խմբերից յուրաքանչյուրը պետք եկած պահին կառաջնորդի: Նման սխեման կոտրել չի ստացվի: Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից

Իլհամ Ալիևի «ֆանտաստիկ» երազանքը

Ելույթ ունենալով Հանրապետության տոնի կապակցությաբ՝ սև և սպիտակ ոչխարների գլխավոր նախրապան Ի.Ալիևը կրկին ամպագորգոռ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս անգամ նա ալթայան մանր կճղակավորներին խոստացել է, որ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ԱՆԿԱԽ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Իրականությունից կտրված սույն սուբյեկտը ավելի շատ չի ուզում ընդունել, որ 1988 թ. Արցախն անկախ է դե ֆակտո, իսկ 1991 թ. սեպտեմբերի 2-ից՝ […]

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Սիրիա

Մայիսի 27-ին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմամբ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա: Նախագահ Բաշար ալ-Ասադը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա, այն կարևոր համարեց՝ միաժամանակ, բարձր գնահատելով Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ իր այցը կայանում է սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ