10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սա արդեն Սերժ Սարգսյանի ուժերից վեր է. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածով, որում հանրապետության նախագահին վերապահված չէ անկախ կարգավորող մարմնի կողմից ընդունված իրավական ակտերը կասեցնելու լիազորություն:

Այդպիսի իրավասությամբ Հայաստանի Հանրապետության նախագահն օժտված չէ»,- այս մասին «168 ժամ» թերթի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ նախագահն իրավասո՞ւ է կասեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Նորայր Նորիկյանի խոսքով՝ ընդունված որոշումը կարող է կասեցնել տվյալ հանձնաժողովը՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների համաձայն:

Նշենք, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով, ընդ որում հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:

Ըստ օրենքի՝ հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Օրվա ամբողջական լրահոսը՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ