Վախճանը շատ դաժան կլինի. Առավոտ

Երեկ Բաղրամյան պողոտայում էր «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, որը կարծում է, որ այս բողոքի ակցիան հետեւանք է այն բանի, որ իշխանությունները կտրվել են ժողովրդից:« այս մասին գրում է «Առավոտը»:
Նա նշեց, որ այս պայքարն իր արդյունքը տալու է: Իշխանություններն այսպես երկար շարունակել չեն կարող. «Երկար չի Ձգվի, կարող է մի քիչ ձգեն, բայց այս կարգավիճակով, իրենց գործելաոճով իրենք ոչ միայն համակարգային, այլեւ ընդհանրապես փոփոխություն չեն անի:
Եվ այս տարիների ընթացքում իրենց դաս չի եղել, որ ժողովուրդն ըմբոստանում է ինչ-որ հար֊ցի շուրջ, դասեր չեն քաղել, որպեսզի կարողանան ինչ-որ հարցի լուծում տան: Միշտ իրենք ուժ են կիրառել, բայց դա երկար չի՝ տեւում, բոլոր նման պետություններում իրենց դաժան վախճանն են ունեցել: Դա կլինի նաեւ Հայաստանի Հանրապետությունում»:
Սասուն Սիքայելյանը նաեւ անդրադառնալով, ոստիկանության այն հայտարարություններին, թե Բաղրամյան պողոտայում ակցիա անելն անօրինական է, ասաց, որ անօրինականն իշխանություններն են, այստեղ անօրինական ոչինչ չկա:
«Այս տարիների ընթացքում իրենք մի հատ օրինական բան չեն արել, դրա համար իրենց համար ամեն ինչ անօրինական է: Բայց ամեն ինչին վախճան կա, չի կարող բռնությունը եկար գոյատեւել հատկապես այն ազգի վրա, որը պատերազմ է հաղթել:
Էդ վախճանը կամ շատ դաժան ձեւով կլինի իշխանությունների համար, կամ հանգիստ ձեւով»: Ազատամարտիկի խոսքերով՝ «Չեմ ասում հեղափոխություն, իշխանություններն իրենց գործունեությամբ ուզում են հեռանան, մենք պետք է նպաստենք»:
Օրվա ամբողջական լրահոսը՝ թերթի այսօրվա համարում: