30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

«Ես ընդհանրապես կենաց չեմ ասում, այն էլ՝ միկրոֆոնով»․ Գնել Սանոսյան

«Ստեղծված իրավիճակից որևէ մեկս գոհ չենք և դատապարտում ու որոշակի քայլեր ենք անում»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով թշնամի Ադրբեջանի կողմից արդեն 11 օր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ պահելու փաստին։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության քայլերի և միջազգային ճնշման շնորհիվ էր, […]

«Թուրքիան և Ադրբեջանը միավորում են իրենց բանակները». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի պաշտպանության նախարարը խնդիր է դրել մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերը հասցնել թուրքականի մակարդակին։ Այսինքն, մինչև 2025թ. ադրբեջանական բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի ԶՈւ բոլոր պահանջներին և չափանիշներին։ Իսկ բանակների գլխավոր շտաբները և պաշտպանության նախարարությունները` շարունակական հիմունքներով կանցկացնեն համատեղ կոլեգիաներ (փաստացի` զորքերի միասնական կառավարում)։ «Ադրբեջանի և Թուրքիայի […]

Արցախի Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին. 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու տարածաշրջանային […]

Սեփական պետության շահեր դավաճանողը դաշնակցին մի րոպեում կդավաճանի․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով գրում է․ «Ռուս դաշնակիցներ, Նիկոլը ոչ մի լավություն անպատասխան չի թողնում։ Դուք էիք ասում՝ он – не предатель. Դե հիմա վայելեք «не предатель» Փաշինյանի հավատարմության պտուղները։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ձայն ձայնի տված հանդես է գալիս ռուս խաղաղապահների դեմ ՝ ջանք չխնայելով նրանց հեռացնել տարածաշրջանից։ Մի քանիսն էլ կային ասում էին՝ куда […]

Ինչո՞ւ ոչ ոք չի ասում, որ իրավիճակն իրոք ծայրահեղ վտանգավոր է․ Վահե Հովհաննիսյան

Վտանգավոր անգործություն Միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա այս պահին բավարար ուժեղ չէ։ Սա բոլորն են ընդունում, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։Այդ ճնշումը չի մեծանալու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն աշխատում այդ ուղղությամբ։ Իսկ Հայաստանի իշխանությունները չեն աշխատելու, քանի դեռ երկրի ներսում չկա ճնշում իրենց նկատմամբ։ Սխեման սա է՝ շատ պարզ ու հասարակ։ Իշխանությունները ձեռքները լվացել […]

Վաղուց դատված լինելու փոխարեն «բարեփոխումներ» են անում

ԱԺ իշխանական ֆրակցիայի նախկին անդամ Արսեն Ջուլֆալակյանը, ով հրաժարվեց մանդատից, գրում է. Պատկերացրեք՝ մեկը հանցագործություն է անում, օրինակ՝ մարդ է սպանում և հանցագործության հետքերը թաքցնում է… Իրավապահ մարմիններն իմանում են այդ մասին, բայց, չկարողանալով գտնել անհրաժեշտ ապացույցներ, խնդրում են այդ նույն հանցագործին, որ օգնի նրանց այդ հարցում (այսինքն, բացահայտի ինքն իր արած հանցագործությունը…): Հիմա, երբ […]

«Եթե չեք կարողանում, թողեք-գնացեք, էս պետությունը ձեր ձեռքը հո կրակը չի՞ ընկել. Որպես փրկիչ եկաք, որպես փրկիչ էլ գնացեք՝ փրկելով մեզ ձեր ներկայությունից». Բագրատ սրբազան

Հատված՝ 168.am-ի հարցազրույցից։ – Այս օրերին իրավիճակի լուծման տարբեր տեսակետներ են հնչում, նաև՝ ռադիկալ, որ խնդիրը ռազմական լուծում ունի: Դուք ակնարկեցիք ռազմական լուծման տարբերակը: Մենք այսօր ունե՞նք բավարար ռազմական դիմադրողականություն, ինչպե՞ս եք դա պատկերացնում: – Ես ասում եմ՝ լուծումներից մեկն ընդհուպ դա է: – Որի հնարավորությունը չունենք, թե՞ ունենք: – Իսկ ինչո՞ւ չունենք: Հարցը դա […]

Դու ինքդ ես առաջինը խախտել քո կողմից ստորագրված փաստաթուղթը, երբ 2020-ի դեկտեմբերին զորքերը հետ քաշեցիր Սյունիք ու Գորիս-Կապան ճանապարհը տվեցիր թշնամուն. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նիկոլ, իսկ դու քո պարտականությունը կատարե՞լ ես։ Ասել ես՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց հիմա հիմնավորում ես Արցախն Ադրբեջան է։ Ասել ես՝ հաղթելիւ ենք, բայց պարտվել ես։ Ասել ես՝ ապագա կա, բայց 150 քառ.կմ տարածք ես զիջել։ Դու ինքդ ես առաջինը խախխտել քո կողմից ստորագրված փաստաթուղթը, երբ 2020-ի դեկտեմբերին զորքերը […]

Անքարտեզ Հայասատան. Րաֆֆի Հովհաննիսյանի ահազանգ ուղերձը

Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձ է տարածել, այն ներկայացնում ենք ստորեւ․ «Մեր սերունդը տապալում է պատմական իր բաժին առաքելությունը։ Մեծախոս, ինքնահավան, ամենագետ եւ մանրահոգի՝ հանրային ասպարեզի բնակիչների զգալի հատվածը՝ գլխավոր նազարից մինչեւ հերթապահ գործիչներ, վերլուծաբաններ եւ իրավապաշտպաններ, շարունակում են իրենց պատրանքային, իշխանապաշտ եւ խղճուկ գործունեությամբ արհամարհել Հայաստանի ազգային շահն ու պետական հեռանկարը։ Մեր իրավունքի գիտակցման ու հետապնդման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ