06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԳՆ նախկին խոսնակը դեսպան կնշանակվի․ «Հրապարակ»

«Օրերս ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնին հրաժեշտ տված Վահան Հունանյանը, մեր տեղեկություններով, շուտով նոր պաշտոն կստանա։ Նրան պատրաստվում են նշանակել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին։

Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սամվել Մկրտչյանը, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը` 4 տարին, վաղուց լրացել է, եւ, ըստ օրենքի, եթե դեսպանին իր զբաղեցրած պաշտոնից չեն ազատում, նա շարունակում է պաշտոնավարել։ Դեսպանները նշանակվում են 4 տարի ժամկետով, իսկ եթե մի երկրից մյուս երկիր են տեղափոխվում, ապա՝ 3 տարի ժամկետով։ Մինչ Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին նշանակվելը Սամվել Մկրտչյանը եղել է Լիբանանում ՀՀ դեսպանը, 2018 թվականին նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, այսինքն՝ նրա պաշտոնավարման 4 տարին լրացել է։

Վահան Հունանյանից փորձեցինք ճշտել լուրը, նա համառորեն մեր զանգերին ու նամակներին չպատասխանեց։ ԱԳՆ ներկայիս խոսնակ Անի Բադալյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Վահան Հունանյանը դեսպան է նշանակվելու, խոսնակը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց․ «Այս պահին Վահան Հունանյանը շարունակում է իր դիվանագիտական ծառայությունը ԱԳՆ կենտրոնական ապարատում»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ