04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

«Փոխհատուցումը կարող է թեթևացնել հայերի տառապանքը»

«Այսօր աշխարհի ուշադրությունը հայերի վրա է, և այն մարդու իրավունքների համատեքստում նորաձև թեմա է դարձել, սակայն 2016 թվականին հետաքրքրությունը հայկական հարցի շուրջ կնվազի, քանի որ Թուրքիան ամեն հնարք օգտագործում է, որ կանխի Ցեղասպանության միջազգային ճանաչումը»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ ասաց ԱՄՆ Վորչեսթերի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս և ամբիոնի վարիչ Հենրի Թերիոն: Միաժամանակ նա […]

Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության համար

  Օտտավայի  համալսարանի քաղաքացիական  իրավունքի բաժնի պրոֆեսոր Պատրիկ Դամբերին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ խոսեց այն մասին, թե արդյոք ժամանակակից Թուրքիան պատասխանատու է այն հանցագործությունների համար, որ կատարվել է մեկ այլ մարմնի կողմից՝ Օսմանյան կայսրության: Նա հիշեցրեց, որ 1923 թվականին է Թուրքիան անկախ պետականություն ձեռք բերել, իսկ Հայոց ցեղասպանությունը կատարվել է Օսմանյան կայսրության կողմից […]

Ջուսը` արյունոտ ֆոտոշարքով /ֆոտո/

Երգչուհի Ջուսը ներկայացնում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր ֆոտոշարք ` ազգային տարազով եւ խորհրդանիշներով: Զուգահեռ ներկայացվող լուսանկարների մի մասում երգչուհու ձեռքին նուռ է եւ դանակ, մյուսում` անմոռուկներ: Ջուսի ձեռքերն «արյունոտ են»:

Հայ բռնցքամարտիկը սպանել է ադրբեջանցի ֆուտբոլիստին

Եկատերինբուրգի սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել հայազգի բռնցքամարտիկ Տիգրան Չիչակյանի եւ ադրբեջանցի ֆուտբոլիստ Էմիլ Հուսեյնովի միջեւ, ինչի արդյունքում Չիչակյանը դանակահարել ու սպանել է ադրբեջանցուն, հայտնում է Газета.Ru-ն: Հայտնի է, որ Հուսեյնովը և Չիչակյանը սկսել են վիճել բարձր տոնով, ինչից հետո բռնցքամարտիկը դանակով հարվածել է Հուսեյնովին, վերջինը տեղում մահացել է։ 22-ամյա հայ բռնցքամարտիկը մարտարվեստի MMA […]

«Այնպես չէ, որ Մեծ Բրիտանիան, Իսրայելը տեղյակ չեն իրականության մասին»

«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը շարունակվում է: Մեկնարկել է ֆորումի երկրորդ նիստը, որը կրում է «Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրները» վերնագիրը: Նախագահող Ֆրենկ Չոքը խոսեց վերականգնման և փոխհատուցման տարբերությունների մասին: Զեկուցող Ռոջեր Սմիթն էլ նշեց, որ ժխտումը շատ վիրավորական է վերապորողների, ժառանգների համար: «Ցեղասպանությունը և ժխտումը զույգեր են»,-նկատեց նա: «Արդեն մեկ դար է՝ Թուրքիայի […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում այսօր մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիի հետ: Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և շնորհակալություն հայտնել ֆորումին մասնակցության համար, ինչը, Հանրապետության Նախագահի խոսքով, հայ ժողովրդի նկատմամբ բարեկամ սիրիացի ժողովրդի անկեղծ հարգանքի ևս մի […]

«Պետք ա պարտադիր անմոռուկ լիներ»

Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանը ազատ է արձակվել բերման ենթարկվելուց 3 ժամ հետո: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը: «Խստացված ռեժիմ են մտցրել, ի՞նչ է կատարվում չեմ հասկանում: Մի կողմից իշխանությունները հնչեցնում են, որ սուգ է, հիմա ի՞նչ անենք սուգ է՝ մարդիկ էլ իրենց խնդիրներն ունեն: Մյուս կողմից էլ տներն […]

Նարիշկինը գնում է Թուրքիա համոզելու. ռուս պատգամավոր

«Ամենակարևորը, որ ես կուզեմ ասել, այն է, որ Ռուսաստանը վաղուց և միանշանակ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ավելին այսօր Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այն, որ մեր ռազմաբազան այստեղ է գտնվում, մենք մեզ վրա ենք վերցրել անվտանգությունն ապահովելու գործը, դա է կարևորը, մնացածը խոսքեր են ու քաղաքականություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ պատգամավոր Բորիս Ռեզնիկն՝ […]

Աշխարհի ամենաուժեղ աղջիկը այսօր կժամանի Հայաստան

Աշխարհի ամենաուժեղ աղջիկը՝ Ընդհանուր Մենամարտեր սպորտաձևի UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոնդա Ռոուզն, այսօր՝ ապրիլի 22-ին, կժամանի Հայաստան՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Նա գալիս է Մոսկվա-Երեւան չվերթով եւ Երեւանում կլինի երեկոյան: Նրա ըմբշամարտի մարզիչը Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանն է, ով 5 տարի է՝ մարզում է նրան: Նա իր «Ֆեյսբուքի» էջում տեղադրել […]

Ռուսաստանը կօգնի բարելավել Երեւանի եւ Անկարայի հարաբերությունները. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր մեծ հարցազրույց է տվել, որի շրջանակներում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Լավրովն ասել է, որ Մոսկվան կնպաստի, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման փաստաթղթերն ուժի մեջ մտնեն, գրում է РИА Новости-ն:  «Մենք կողմնակից ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման,որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի և այդպիսով՝ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Դրա համար մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ