21 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Քննարկվում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: Հայտերը համապատասխանում են հանձնաժողովի կարգի պահանջներին, և հանձնաժողովն սկսել է հայտերի ուսումնասիրության գործընթացը:

Պետք չէ սևի ու սպիտակի վերածել, մենք պարզ ասել ենք. ԲՀԿ պատգամավոր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, խոսելով «խոպանչիների հարկման» օրենքից, նշեց, թե իրենք օրենքին ձեռնպահ քվեարկեցին և պարզ ասացին, որ գտնում են՝ գաղափարը լավն է: «Մենք պարզ ենք ասում, պետք չէ սև ու սպիտակի վերածել, մենք գտնում ենք, որ որպես գաղափար, միտք կա՝ կարգավորել, պայմաններ ստեղծել ՀՀ քաղաքացիների համար: Միտք կա, […]

Շուշին նույնպես մեզ համար ծայրահեղականության դեմ հաղթանակի օրինակ է

«Մենք հնարավորինս բարձր մակարդակով անցկացրեցինք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, բայց պետք է նաև հավուր պատշաճի նշել հերոսամարտերը»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Նա նկատեց, որ Հայրենական մեծ պատերազմն ու Շուշիի ազատագրումը ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել և հաղթանակներ տանել: «Հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմն իսկապես […]

Երևան-Շուշի-Ստեփանակերտ ռետրո ավտոշքերթ /ֆոտո/

Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամները այսօր շուտ էին արթնացել: Առավոտյան 8-ից 20 վարորդ կազմ ու պատրաստ հավաքվել էր Արցախի փողոցում`մասնակցելու Երևան-Շուշի-Ստեփանակերտ ռետրո (40 տարեկան և ավելի) ավտոմեքենաների շքերթին՝ նվիրված Շուշիի ազատագրման 23-րդ և Հայրենական Մեծ Պատերազմի 70-րդ տարեդարձին: Մեքենաների մեջ աչքի էր ընկնում սսպիտակ գեղեցկուհին՝ Մերսեդես Պուլման, 1936 թվականի արտադրության: Վարորդ Նորայր Վիրաբյանը հպարտությամբ էր խոսում […]

Հայաստանը` թռչնի թռիչքի բարձրությունից, «France 5» /վիդեո/

Ֆրանսիական «France 5» հեռուստաալիքը ֆիլմ է ցուցադրել Հայաստանի մասին` ներկայացնելով նրա տեսարժան վայրերը, պատմությունը, մշակույթը և անդրադարձել հայ ժողովրդի կենսակերպին` հայ հասարակության կյանքում կրոնի դերին, հայտնում է novostink.ru-ն: Ֆիլմն անօդաչու սարքի միջոցով նկարահանվել է թռչնի թռիչքի բարձրությունից: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանի տարբեր քաղաքներում:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը մեկնարկում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ս. թ. մայիսի 8-12-ը, Կոմպոզիտորների միության դահլիճում անցկացնում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 2-րդ մրցույթը: Մրցույթի հովանավորներն են՝ «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և այլ կազմակերպություններ:        Մրցույթի նպատակն է քաջալերել պատանի կոմպոզիտորների առաջին քայլերը, հնարավորություն տալ ներկայացնել իրենց ստեղծագործությունները:                  Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների  հանրապետական 2-րդ մրցույթին […]

«Վախեցավ վիրուս ընկնի»

«Ալիևը երազում էր նաև Սևանում ոտերը լողանար, բայց չկարողացավ, ջուրը սառն էր, վախեցավ, որ վիրուս կընկնի»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիում նամազ է անելու: 

Խորին երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ Արցախյան ազատամարտի հարգելի վետերաններ, սիրելի երկրապահներ, սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ:  Արցախյան ազատամարտի փառապանծ հաղթանակում իսկապես անուրանալի է երկրապահ կամավորականների ունեցած վաստակը, քանզի մինչև հայկական կանոնավոր բանակի կազմավորումը հենց մեր նվիրյալ ազատամարտիկներն էին, որ ստանձնեցին հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն ու, ի պատիվ իրենց, պատվով տարան այն […]

Ցայտնոտային վիճակի մեջ են

«Սովորություն է դարձել հապճեպ օրենքներ անցկացնելը, որի թվում էր նաև արտագնա աշխատողներին վերաբերող օրենքը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ խոսելով «խոպանչիներին հարկելու» օրենքից: Պատգամավորը տեղեկացել է, որ 70 հազարից ավելի արտերկրում աշխատող ունենք, թե որքան են աշխատում շինոլորտում, դեռ կպարզեն, բայց արդեն բազմաթիվ ահազագներ են ստացել, հատկապես Շիրակի մարզից, որտեղ գործազրկության մակարդակը […]

Զզվել եմ բոլորիցդ … Սուրիկ Խաչատրյանը պոռթկաց/վիդեո/

Այսօր Էծմիածնի Մայր Աթոռի բակում կայացավ զոհված ազատամարտիկների և վասն հայրենյաց զոհվածների հոգեհանգստյան պատարագը: Նշենք, այսօր Երկրապահ կամավորականների տոնն է: Արարողությանը մասնակցում էր նաև երկրապահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Պատարագից հետո լրագրողները փորձեցին օրվա խորհրդի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից, ով ասաց, որ նահատակների հետ կապված իր աղոթքն արդեն ուղղել է Աստծուն, ու այն արդեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ