13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին

Հուլիսի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին և նրա ծնողին: Հանդիպման ընթացքում լսելով  Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Մելքոնյանի ներկայացրած հիմնավորումներն ու եզրակացությունները՝ Սեյրան Օհանյանը զինծառայողի ծնողի և հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է նրա հետագա ծառայության խնդիրը: Ըստ այդմ՝ կայացվել է օբյեկտիվ և հիմնավոր որոշում, այն է՝ զորացրել զինծառայողին:   […]

Նախագահն ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնֆերանսի մասնակից պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար». մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պատվիրակությունների ղեկավարներին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց մասնակցությամբ Երևանում այս օրերին անցկացվող մշակութային խնդիրների շուրջ մասնագիտական խորը քննարկումները՝ ԱՊՀ երկրների […]

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. ամուսինները մահացել են /ֆոտո/

Shamshyan.com-ը գրում է.  Երեկ՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում՝ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 45-ամյա Արա Հովհաննիսյանի վարած Գազ 3110 մակնիշի 34 MD 401 համարանիշի, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 10 փողոցի բնակիչ, 52-ամյա Արմեն Մարկոսյանի վարած Mercedes մակնիշի […]

Ինչքանո՞վ է պահանջված ՀՀ-ՌԴ վարչապետների հանդիպումը

Հուլիսի 9-ին Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:   Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը և նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել նաև ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները:   ՌԴ և ՀՀ տնտեսական կապերը բավականին խորն […]

Հուլիսի 13-ի աշխատանքային օրը տեղափոխվում է

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ ՀՀ տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` […]

Սևանա լիճ բաց է թողնվել 200,000 մանրաձուկ

ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի  կողմից մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակներում, նախարարի հրամանով ձևավորած ընդունող հանձնաժողովի հսկողության ներքո հուլիսի 10-ին Սևանա լճի Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր գետի գետաբերանում բաց է թողել 40.000 մինչև 30 գրամ և 160.000 3-5 գրամ կշռող մանրաձուկ: Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված գործունեության հիմնական նպատակներից է Սևանա լճում […]

Ինչպե՞ս կարելի է. այսօր ինձ սարսափելի տեղեկություն հասավ. Վարդա

Մերկապարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Ուշադրություն: Ես չկամ «Одноклассники» կայքում: Այսօր ինձ սարսափելի տեղեկություն հասավ, որ ինչ-որ մեկը տվյալ կայքում ստեղծել է «իմ» էջը, գումարներ է խնդրում իմ անունից սարսափելի հիվանդության բուժման նպատակով: Ես սարսափած եմ: Ինչպե՞ս կարելի է հանուն հեշտ փողերի խաբել իմ երկրպագուներին ու հորինել սարսափելի, ավելի ճիշտ՝ մահացու ախտորոշում: Մի´ […]

Արմեն Աշոտյանը տեղեկացնում է

Հաշվի առնելով դիմորդներից և բուհերի ընդունող հանձնաժողովներից ստացած բազմաթիվ դիմումները` հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 12-ը, ժամը 1800 ներառյալ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է , որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից: Այս մասին տեղեկացրել է […]

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան. Եվս մեկ հաղթանակ դիվանագիտական ճակատում` հերթական հայանպաստ բանաձևը Եվրոպական խորհրդարանում

Հուլիսի 9-ին Եվրոպական Խորհրդարանն ընդունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձև, որը մի քանի առումներովհ այանպաստ էր: Առաջին ուշագրավ հանգամանքն այն է, որ Եվրոպական Միությունը իր հարևան երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում, այլևս չկա այն գործելաոճը, որ եթե մեզ հետ չես, ուրեմն անհնար է պատկերացնել երկկողմ գործընկերությունը: Այժմ հաշվի են առնվում հարևանության երկրների […]

Շարժական արագաչափերը միայն մեկ օր են կիրառվելու. պարզաբանում

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է այս օրերին քննարկվող շարժական արագաչափերի վերաբերյալ հարցին:  «Չնայած մի քանի անգամ բացատրել ու պարզաբանել ենք շարժական արագաչափերի կիրառման նշանակությունն ու անհրաժեշտությունը, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են շահարկել խնդիրը, սարքի բուն գործառույթին վերագրել ամենաանհավանական նպատակներ:Կրկնում ենք՝ շարժական արագաչափ սարքի կիրառման նպատակը մեկն է՝ ապահովել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված