Ողբերգական ավտովթար Սիսիան-Մեղրի ավտոճանապարհին.կա 4 զոհ

Հուլիսի 23-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների` կա 4 զոհ և 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: