24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Առեղծված է. 75-ամյա Լուսիկին ադրբեջանցինե՞րն են առևանգել. Հայկական Ժամանակ

Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի, 75-ամյա Լուսիկ Աբովյանի հարազատները չեն հավատում այն վարկածին, որ կինը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում: Թերթի հետ զրույցում Աբովյանի հարսը՝ Ղուշիկ Բեջանյանը նշեց, որ սկեսուրը չէր կարող մոլորվել, քանի որ ճանապարհը նրան անծանոթ չէր: Հարսը բացատրեց, որ սահմանը հատելու համար Աբովյանը պետք է անցներ խորը […]

Շոկային բացահայտում Բակո Սահակյանի որդու մասին. Հրապարակ

Հայտնի գործարար, մեծահարուստ, Դիլիջանի միջազգային դպրոցի և միջազգային այլևայլ պրոյեկտների հեղինակ Ռուբեն Վարդանյանի որդին այս օրերին ծառայում է Ղարաբաղում՝ Հադրութում, ընդ որում՝ այն նույն զորամասում, որտեղ ծառայում է Բակո Սահակյանի որդին։ Նրանք, ինչպես տեղեկացրեց նրանց հետ ծառայող զինվորներից մեկը, մոտիկ ընկերներ են։ Չնայած ոչ Ղարաբաղում և ոչ էլ Հայաստանում չեն խոսում այդ մասին։ Առավել մանրամասն` […]

Թուրքիայում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել․ զոհերի թվում երեխաներ կան

Թուրքիայի ծովափնյա Այվաջըլըք բնակավայրից Էգեյան ծով դուրս եկած նավը խորտակվել է: Նավը ապօրինի ներգաղթյալներ էր տեղափոխում հունական Միդիլլի կղզի, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ նախնական տվյալների` մահացել է 14 հոգի, որոնցից 7-ը երեխաներ են եղել: Նավի խորտական պատճառները դեռևս հայտնի չեն: Աղբյուր`    Ermenihaber.am

Քրիստոսն իմ լույսն է. մեծերը` Աստծո մասին

«Հիմա իմ միակ մխիթարությունը Ավետարանն է: Ես այն կարդում եմ ամեն օր, ամեն ժամ: Քրիստոսը իմ լույսն է, խաղաղությունը և ներշնչումը»: ՇԵՎՉԵՆԿՈ Տարաս Գրիգորևիչ – (1814-1861), ուկրաինացի բանաստեղծ և նկարիչ: Նրա գրական ժառանգությունը համարվում է ուկրաինական նոր գրականության հիմքը: Նրա ստեղծագործության մեջ ուկրաիներենն առաջին անգամ ներկայացել է իր ամբողջ հարստությամբ, գեղեցկությամբ ու ճկունությամբ: Նրա վրձնի […]

Հանձնարարվել է

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից հոկտեմբեր ամսվա  ընթացքում ստացվել է 13482 դիմում և գրություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա […]

Նոր վարկեր

ՀՀ կառավարության վաղվա նիստին հաստատման է ներկայացված երկու վարկային համաձայնագիր: «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրին 40 մլն դոլար վարկ կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը` 20 տարի մարման ժամկետով, 2 տոկոս տոկոսադրույքով: «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-արդյունքների վրա հիմնված փոխատվություն» համաձայնագրով կառավարությանը կհատկացվի 88 մլն 500 հազար դոլար: Այս գումարները կուղղվեն դպրոցների սեյսմիկ պաշտպանության բարձրացմանը:

Անհամբեր սպասում են

Երկու տարի առաջ Ռուսաստանում տեղի ունեցած ևս մեկ ողբերգական ավտովթարից հետո 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատները անհամբեր սպասում են, թե երբ նրան կտեղափոխեն Հայաստան՝ պատիժն այստեղ կրելու պայմանով: Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը Henaran.am-ին փոխանցեց, որ Ռուսաստանի արդարադատության նախարարի տեղակալը վստահեցրել է, որ այս տարվա ընթացքում նրան կտեղափոխեն. « Եթե հստակ […]

Պղնձի գինը ռեկորդային սահմանի է մոտենում

Երրորդ շաբաթն անընդմեջ համաշխարհային շուկայում շարունակում է անկում գրանցել պղնձի գինը: Նոյեմբերի 10-ին արձանագրվեց տարվա համար պղնձի ամենացածր գինը` մեկ տոննան` 4892 դոլար: Մասնագետները սա բացատրում են դոլարի արժևորմամբ, նաև Չինաստանի տնտեսության որոշակի անկայունությամբ:

Քարաբեկորները հեռացվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին` գիշերը ժամը 23:20-ի սահմաններում, Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում` Սրաշեն գյուղի տարածքում, տեղի է ունեցել քարաթափում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: Մոտ 3 խմ ծավալով ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի հատվածի վրա` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ