19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հրավերին` հրավեր

Ընտրացուցակների քննարկման վերաբերյալ ոստիկանության հրավերին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն արձագանքում է հրավերով: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես հրավիրել եմ Ազգային ժողով բոլոր նրանց, ովքեր մտահոգ են ընտրությունների մաքուր անցկացմամբ, այդ թվում հրավիրում եմ ոստիկանությանը: Հանդիպման ժամանակ կներկայացնեմ մեր մոտեցումները, մեր առաջարկները, որի ժամանակ ցանկացած ընտրություններ կարելի է անցկացնել ավելի արդար և թափանցիկ»: Մանուկյանը չի գնա […]

ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ զեկույց են հրապարակել

ԵԱՀԿ դիտորդները հրապարակել են Թուրքիայում նոյեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցը: Ըստ «Ակոս»-ի հրապարակման՝ ԵԱՀԿ պատվիրակությունն արձանագրել է հատկապես երկրի հարավ-արևելյան շրջաններում կուսակցությունների անդամների, քարոզարշավների անձնակազմի և կուսակցությունների գրասենյակների վրա իրականացված հարձակումները, ինչպես նաև՝ կուսակցությունների ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունների սահմանափակումները, գրում է Ermenihaber.am-ը: Պատվիրակությունն անդրադարձել է նաև մամուլի անազատության խնդրին, լրագրողների նկատմամբ հարուցված […]

Հովհաննես Մարգարյանը սպասում է պաշտոնական հրավերքի

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասում է` ընտրացուցակների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել ոստիկանությունից : Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը՝ արձագանքելով իրեն, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ոստիկանության հրապարակային հրավերի մասին մեր հարցին: Հովհաննես Մարգարյանն ասում է` տեղյակ չէ հրավերքի մասին, սակայն եթե նման առաջարկ կա, պատրաստ է մասնակցել: Հիշեցնենք, ոստիկանությունը […]

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերը դուրս կբերվի Մայր Աթոռից

Հոկտեմբերի 25-ին՝ հընթացս Ս. Պատարագի, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ կբերվի ԱՀԹ առաջնորդնիստ Ս. Սարգիս եկեղեցի՝ հավատացյալ հայորդիների խոնարհման և աղոթքի համար: Ս. Պատարագի ընթացքում կկատարվի սրբոց բարեխոսության կարգ: Սրբապատկերն Արարատյան Հայրապետական թեմում կմնա մեկ ամիս: Տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից 

Activision Blizzard-ը գնեց Candy Crush խաղը ստեղծող King ընկերությունը

Activision Blizzard-ը գնել է King Digital Entertainment ընկերությունը 5,9 միլիարդ դոլարով: Հիշեցնենք, որ King ընկերությունը հանդիսանում է հանրահայտ Candy Crush Saga խաղի հեղինակը, իսկ Activision Blizzard-ը` Call of Duty և նմանատիպ այլ հանրահայտ խաղերի հեղինակը: Այդ գործարքից հետո Activision Blizzard-ը դառնում է խաղային ցանցի հսկաներից մեկը՝ ամսական ավելի քան կես միլիարդ օգտատերերով:

Բացառիկ տեսանյութ, որն արվել է ինքնաթիռի կործանումից երկու ժամ անց

LifeNews-ը բացառիկ կադրեր է հրապարակել ռուսական ինքնաթիռի վայրից, որոնք արվել են ողբերգությունից ընդամենը երկու ժամ անց։ Ամենուր զոհերի իրերն են։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus 321 ինքնաթիռը կործանվել էր, ինչի արդյունքում 224 հոգի էր մահացել։

«Էս ինչ օրի ենք հասել … »

«Հաց սպառողների թիվը պակասել է: Հացը մնում է,  ստիպված հետ ենք տալիս, կամ քիչ ենք ստանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Չարբախի հացի խանութի վաճառողուհի` տիկին Համեստը, ով  նշեց, թե իրենց մոտ հացի գինը ստիպված էժանացրել են, բայց քաշը չեն պակասեցրել. «Մեր խանութում՝ գինը իջեցրել ենք, ինչ արած, անընդհատ հացը հնացնելով էլ չի լինի»: «Ցավալի է տեսնել, որ գումար […]

Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

«Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Իսկապես անհնար է չգնահատել այն կարևոր աշխատանքը, որ օրն ի բուն իրականացնում եք դուք: Այն առավել արժևորվում է նաև նրանով, որ առնչվում է մեր  հասարակության առավել զգայուն խավերին: Մեր օրերում, ցավոք, դեռ քիչ չեն ձեր խնամքի, հոգածության ու աջակցության կարիքն […]

Թոշակառուների թիվը կրճատվել է

Ազգային ժողովում շարունակվում են հաջորդ տարվա բյուջետային քննարկումները: 2016թ. բյուջեի 29.5 տոկոսը հատկացվել է սոցիալական ոլորտին: Ի դեպ, կենսաթոշակառուների թիվը կրճատվել է 5 հազարով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ այս տարի կանխատեսում են կենսաթոշակային համակարգում ընդգրկված մարդկանց թվի ավելացում, ինչը կբերի լրացուցիչ մուտքեր: Արտեմ Ասատրյանը հավելեց, որ ինչպես անցյալ տարի, այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ