18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Խոշոր ՃՏՊ` Մարմարաշեն գյուղի մոտակայքում

Նոյեմբերի 7-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Մասիս քաղաքի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 11-րդ կմ-ում` Մարմարաշեն գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Mersedes […]

Թուրքիայի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրօղլուն հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ, գրում է Ermenihaber-ը: Թուրքիայի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության տեղեկացմամբ ` հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող հարցեր: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Աղբյուր`    Ermenihaber.am

Վարչապետը ծանոթացել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին /ֆոտո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 6-ին այցելել է «Արփա-Սևան» թունել՝ տեղում ծանոթանալու թունելի ներկայիս վիճակին և վերականգնման աշխատանքներին ընթացքին: ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ 2010-2017 թթ. իրականացվում է «Արփա-Սևան» թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգման ծրագիր, որի նպատակն է՝ ապահովել Արփա-Սևան ջրատարի թունելների կայունությունը և անվտանգությունը ջրատարի ուղեծրի ողջ երկարությամբ: Կապալառու կազմակերպությունը «Արփա-Սևան» […]

ՃՏՊ` Աճառյան փողոցում. տուժածի վիճակը ծանր է

Նոյեմբերի 7-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության բրիգադը Ա. […]

«Ո՞վ է սպանել հայերին». Արաբ պրոդյուսերները Ցեղասպանության մասին ֆիլմ են նկարահանել

Արաբ պրոդյուսները Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ են նկարահանել: Սա հայկական կոտորածների մասին առաջին արաբերեն ֆիլմն է, հայտնում է «Horizon Weekly»-ն: «Ո՞վ է սպանել հայերին» անվանումը կրող ֆիլմի նկարահանումները արվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում: Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունանա նոյեմբերի 8-ին, Կահիրեում:

68-ամյա կնոջ աճյունը ևս Հայաստան կտեղափոխվի

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված հարցերի համակարգման և Հայաստան տեղափոխման աշխատանքները շարունակվում են համակարգվել  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի  հանձնարարությամբ իր տեղակալ Գագիկ Միրիջանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի  կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի […]

Տարոն Մարգարյանն այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղեկցությամբ այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունը: Բարձրաստիճան հյուրերին համառոտ ներկայացնելով ՌԴ ամենահին կինոստուդիաներից մեկի պատմությունը՝ «Լենֆիլմ»-ի  գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը նշել է, որ ազգային կինոյի ոսկե ֆոնդում ներառված հայտնի […]

Հանրաքվեի գանձանակը շարունակում է դատարկ մնալ

Նոյեմբերի 7-ի դրությամբ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման համար որևէ հիմնադրամ չի բացվել: Այս մասին Henaran.am-ը պարզեց ԿԸՀ-ի պաշտոնական կայքի համապաստախան հավելվածից: Նկատենք, որ հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից, այսինքն՝ օրենքը թույլ է տալիս բացել հիմնադրամներ այդ օրվանից սկսած, իսկ հստակ ժամկետ, որից հետո հիմնադրամ բացելն արգելվում է, օրենքը չի նախատեսում: Հավելենք, որ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման […]

ԵԽ-ն միշտ էլ նման վերաբերմունք է ցուցաբերում. Լ. Ալավերդյան

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Բռնությունների աճը «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի նախագծի մասին (ընդունված  ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից) բանախոսությամբ հանդես եկավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հացով փորձագետ Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ առաջին անգամ չէ, որ Եվրոպայի խորհուրդը նման վերաբերմունք է դրսևորում և […]

Ճաշը գազի վրա` փախան. գեներալը բացառիկ մանրամասներ պատմեց

«Ցավալին այն է, որ մեր ժողովուրդը ոչ թե մեր գինը չգիտի, այլ հենց իր գինը չգիտի, չեն գիտակցում, թե  այս երկիրը ու պետությունը ոնց է ստեղծվել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: «Մեկը մյուսից լավագույն տղերք են զոհվել, առանց չափազանցելու: Ինձնից լավագույն տղերք: Շատ խելացի տղերք, որոնցից ոչ մեկը մարդասպան չէր: Իրանք հայրենիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ