17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

ՀՀ ԿԲ խորհուրդը նոյեմբերի 10-ին փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնց հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը: Իրականացված փոփոխությունների արդյունքում մեղմացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը` […]

Charlie Hebdo-ն կրկին ծաղրել է ռուսական ինքնաթիռի կործանումը /ֆոտո/

Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo պարբերականը, որը հայտնի է իր ծաղրանկարներով, կրկին ծաղրել է ռուսական A321 ինքնաթիռի կործանումը։ Այս անգամվա ծաղրանկարում պատկերած է ընկնող ինքնաթիռը, որի հետնամաս հրթիռ է մտնում։ Լուսանկարը մեկնաբանված է՝ «Կործանում՝ Սինայի վրա», իսկ տակը գրված է՝ «վերջապես պոռնո»։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ծաղրանկարները՝ նշելով, որ Փարիզում ՌԴ-ի դեսպանատուն […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։ «Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակը ինչպես Լիբանանում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումն է։ Զորակցության և սփոփանքի խոսք եմ […]

Օրենքով գողը գող էր, բայց Վանոն էլ Վանոն էր

Նախկին դատապարտյալ Գ.Կ-ը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց իր կյանքի պատմությունը: Նա մասնավորապես անդրադարձավ իր երկրորդ դատվածությանը, որի համար ՀՀՇ-ին է «շնորհակալ»: «Կոոպերատիվի նախագահ էի, մազութի հետ կապված հարց եղավ: Ինձ ասեցին` թղթերով ընդունի, որ մազութը ստացել ես, հետո դուրս կգրենք: Ես էլ ընդունեցի: Հետո ասեցին կամ Համբարձում Գալստյանի վրա ցուցմունք կգրես, կամ կգնաս բանտ: Ես […]

Շոուն սկսված է

Արդեն հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին մեկնարկում է «Այո» և «Ոչ»-ի reality show-ն, որի ընթացքում քաղաքական գործիչները, հասարակական ակտիվիստները, ՀԿ ներկայացուցիչները Հայաստանի տարբեր մարզերում պետք է իրապատման եղանակով քարոզարշավ իրականացնեն: Շոուն արդեն մեկնարկել է: «Այո» և «Ոչ»-ի կողմակիցներն արդեն ուղևորվել են ՀՀ տարբեր մարզեր` երկու ուղղությամբ` Հարավ ու հյուսիս` ժողովրդին «Այո»-ի ու «Ոչ»-ի խոսքն ասելու: […]

«Եկեք միասին ասենք՝ «այո», ու վերցրեք իշխանությունը՝ առանց մարտի 1-ի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը վստահեցնում է, որ «Ոչ»-ի ընդվզումը կապ չունի Սահմանադրության հետ, այլ նրա հետ, թե ով է առաջարկել այդ փոփոխությունները: Նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով` սահմանադրական բարեփոխումների մասին ընդդիմադիրները դեռևս 2010-11 թվականներից են խոսում. «Նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի առանցքային թեզը հենց սահմանադրական բարեփոխումներն էին: Ընդվզումը սահմամադրական բարեփոխումների հետ կապ չունի, […]

Բոյկոտում են

ՖԱՖ-ը բոլորին հրավիրում է երթի՝ դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Ֆուտբոլասերները նշում են, որ մեկ ամիս առաջ իրենք պահանջներ են ներկայացրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որոնք չեն բավարարվել: Այս առնչությամբ հայտարարություն են տարածել. «Հոկտեմբերի 16-ին ՖԱՖ-ը ներկայացրեց 3 պահանջ /երկրպագուների 3 ցանկություն/ ուղղված ՀՖՖ-ին՝ Հայաստանի հավաքականին վատագույն վիճակից դեպի լույսի կողմ տանող 3 քայլ: Հավաքականի մրցաշրջանի […]

Եղանակը կփոփոխվի

Նոյեմբերի 13-ին, 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վրկ, 14-ին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 16-17-ին նույնքան կբարձրանա: Երևանում նյեմբերի 13-ին, 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է […]

Ռուսաստանում ահաբեկչություններ կլինեն․ ԻՊ-ն սպառնում է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսաուղերձ է տարաձել, որը լի է Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքներով, հայտնում է РБК-ն։ Իսլամիսնտերը սպառնացել են, որ «Ռուսաստանում շուտով ահաբեկչություններ են լինելու»։ Նրանք նաեւ Եվրոպային են սպառնացել։ Հարկ է նշել, որ սրանք խմբավորման կողմից առաջին սպառնալիքները չեն։ Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքները շատացան նրանից հետո, երբ ՌԴ-ն սկսեց ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ օբյեկտների վրա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված