Պատգամավորը բացահայտում է` ի՞նչ քայլերի է դիմելու Ադրբեջանը /վիդեո/
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված անորոշությունները խոչընդոտում են տնտեսական աճը: Խոսելով 2016 թ-ի տնտեսական մարտահրավերների մասին՝ նա նշեց, որ ցավոք շարունակվում է տնտեսական սանկցիաները մեր հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի նկատմամբ, ռուբլին արժեզրկվում է, նավթի գնի անկումը շարունակվում է, որն այս պահին արդեն 32,5 դոլար է մեկ բարել նավթը, սրանք լրացուցիչ մարտահրավերներ են Հայաստանի համար:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այստեղ իրավիճակը հայտնի է. նավթի գների անկումը բարդ ֆինանսական վիճակի է բերել և կանխատեսումների համաձայն` իրավիճակը խորանալու է: Խոսում են այն մասին, որ նավթի գինը կհասնի 20 դոլարի»,- ասաց Պատգամավորը: Ըստ նրա՝ Ադրբեջանն այս տնտեսական վիճակից իր հասարակությանը շեղելու համար սահմանին ավելի է լարելու իրավիճակը: