ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Բալթյան երկրներ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 10-16-ն աշխատանքային այցով մեկնել է Բալթյան երկրներ: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը:
Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումներն Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի, Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի, Հայաստանի հետ Լատվիայի եւ Լիտվայի միջխորհրդարանական կապերի խմբերի, ինչպես նաեւ Բալթյան երկրներում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: