10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Դեռևս կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Շինուհայր- Հարժիս գյուղերի խաչմերուկում առկա է բուք: Փակ են Գեղարքունիքի մարզի Արփունք, Ախպրաձոր, Տրետուք, Կուտական, Ազատ, Այրք, Գեղաքար, Կախակն, Կութ, Մաքենիս, Ն.Շորժա, Վ. Շորժա, Նորաբակ, Ջաղացաձոր, […]

«Արմենիա» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել. News.am

Հունվարի 2-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել են հիվանդանոցում: Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը ասել է, որ մահացածը Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչուհի Գրետա Տոնոյանն է: Նա սկզբում տեղափոխվել է Հանրապետական ծննդատուն, որտեղից էլ սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ տեղափոխվել Հանրապետական հիվանդանոց: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում.

Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը. Արմեն Աշոտյան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը, հուսով եմ հնարավորինս շուտ կկարողանամ վերականգնվել և վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի։ Շնորհակալություն բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար։ Աստված բոլորիս առողջություն և անփորձանք տարի տա»։ Նշենք, որ այսօր տարածվել էր տեղեկատվություն, թե նախարարը իր տան […]

Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում դի է հայտնաբերվել

Հունվարի 2-ին, ժամը 10:34-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի պահակակետի մոտ՝ ձորում, քաղաքացու դի կա, այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել 1940 թվականին ծնված Ռ.Պ.-ի դին եւ տեղափոխել Դատական բժշկության […]

Առավել քան երբևէ մեր ժողովրդին հարկավոր է ապաշխարել. Կարինե Ջանջուղազյան

Henaran.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանի հետ: Տիկին Ջանջուղազյան, ամանորյա Ձեր սեղանին ո՞ր ուտեստն է անպակաս, որ ինքներդ եք պատրաստում: -Ամանորի ուտեստներն ամբողջովին իմ ձեռքերով եմ պատրաստում: Ավելորդ ճոխություն չեմ սիրում: Նոր Տարին զավակներիս հետ դիմավորում ենք աղոթքով մեր համեստ սեղանի մոտ: Եթե լինեիք Ձմեռ պապ… -Կբռնեի թշնամու ձեռքն ու զոհված մեր զինվորներին […]

Ում մենք կորցրինք․ 2015-ին մահացած հայտնիները /ֆոտո/

Նախորդ՝ 2015 թվականը, ցավոք, նաեւ կորուստներով էր հարուստ։ Բազմաթիվ հայտնի մարդիկ մահացան նախորդ տարի։ 2015-ի հունվարի 12-ին մահացավ օպերային երգչուհի, դերասանուհի Ելենա Օբրազցովան։ Նա 75 տարեկան էր։ Հույն հանրահայտ երգիչ Դեմիս Ռուսոսը կյանքից հեռացավ այս տարի։ Նա իր կյանքի ընթացքում գրավեց միլիոնավոր սրտեր՝ ողջ աշխարհում, թողարկեց ավելի քան 40 ալբոմ։ Նրա կատարմամբ From Souvenirs to […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ