09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Կայֆավատներով»` պապան չի ասե՞լ

«Կայֆավատներով, վառ գույնի կոշիկներով տղերքը հայտնվում են բանակում: Ու բնական է, որ նրանք պատրաստ չեն զինվոր դառնալու: Այս ամենի մեջ կա նաև հայ մայրերի մեղքը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը հորդորեց երբեմն վեր կանգնել բանակում տեղի ունեցող հոռի երեւույթների մեջ երբեմն անհիմն սպայակազմին մեղադրելու ընդունված մեթոդից. «Խեղճ սպաները կրակն են ընկնում […]

Արման Թաթոյանը երդվեց

Քիչ առաջ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ընտրության քվեարկության արդյունքները: Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր: Թաթոյանի օգտին կողմ է թվեարկել է 96 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ա.Թաթոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին բարձր վստահության համար: Ըստ նրա՝ դա բարձրացնելու է ՄԻՊ հեղինակությունը մեր […]

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Ռուսաստանին մեղադրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազակերպության դեմ ԱՄՆ-ի ձևավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը վայելող սիրիական չափավոր ընդդիմությանը թիրախավորելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` Աքարը սիրիական ճգնաժամի մասին ելույթ է ունեցել կոալիցիայի երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերի 8-րդ հավաքի ժամանակ: […]

«Բրաունինգ»-ը նետելով գետին՝ դիմել է փախուստի

Փետրվարի 20-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Եր. Քոչարի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց նկատել են մի քաղաքացու, ով իրենց տեսնելով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի և բախվել Քաջազնունի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոտնակի երկաթյա դռանն ու վնասել այն, որից հետո իջնելով ավտոմեքենայից` փորձել է դիմել փախուստի, որի ընթացքում գետին է նետել […]

Կարևորը հուդայի համբույր չլինի. Շարմազանով

ԱԺ նիստին պատգամավոր Արամ Մանուկյանը պատգամավորներին հորդորեց ամեն օր հանդիպելիս չհամբուրվել, ասաց` գեղեցիկ չի նայվում: Արձագանքելով այս դիտարկմանը` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կես կատակ-կես լուրջ ասաց. ‹‹Կարևորը հուդայի համբույր չլինի: Մի ողջագուրում է մնացել, դա էլ է օպոզիցիան արգելում››:

Անակնկալ՝ նորածին եռյակին

Օրեր առաջ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում վանաձորաբնակ  Ռիմա Միրզոյանը եռյակ լույս աշխարհ բերեց՝ երեք արու զավակ: Ինչպես նշում է երջանիկ մայրը, եռյակ ունենալու լուրն անակնկալ է եղել  թե՛ իր և թե՛ ամուսնու՝ Սամվել Զարգարյանի համար:  Ընտանիքում երկու աղջիկներ ևս մեծանում են, ովքեր անհամբերությամբ են սպասում, թե երբ են տեսնելու  նորածին եղբայրներին: Ուրախ լուրը անտարբեր չի թողել  նաև մարզի ղեկավարին: Նա […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

Ջորջ և Ամալ Քլունիները ապրիլի 22-24-ը կգան Հայաստան

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ փաստաբան Ամալ Քլունին նախատեսում են   ապրիլի 22-24-ը այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, հայտնում է armenianagenda.com-ը։ Ջորջ Քլունին ներկայացնելու է «100 կյանք» նախաձեռնության «Ավրորա» մրցանակը, որն ուղղված է մարդկության զարթոնքին։ Մրցանակը կշնորհվի ապրիլի 24-ին, Երևանում։    

Լրագրողներն ընդդեմ Մհեր Սեդրակյանի. միանում են պատգամավորները /վիդեո/

Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շոնքի դիմաց շարունակվում է լրագրողներ նախաձեռնած բողոքի ակցիան, որով վերջիններս պահանջում են պատասխանատվության ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին` լրագրողներին վիրավորելու համար: Տեղեկացնենք, որ ակցիային մասնացում են ոչ միայն լրագրողներ, այլ ՀՀ քաղաքացիներ: Ակցիային միացան նաև պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ