23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Րաֆֆու հյուրերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ դիվանագետների: Հովհաննիսյանը, ով «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է, «Նոր Հայաստան» ճակատի հիմնադիր անդամն ու Ռազմավարական եւ ազգային  հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը, Հանրապետության ներկա իրավիճակի, Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումների իր տեսլականը հակիրճ ներկայացրեց Եվրոպական Միության դեսպան […]

Հանգուցյալներին շահարկելը ստորություն է

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում հանգուցյալների թեման շահարկելը ստորություն եմ համարում: Քանի օր է անընդհատ նման բովանդակությամբ ծաղրանկարներ են տարածվում համացանցում: Չեմ հասկանում արժեքային ի՞նչ հատկանիշներով պիտի մարդ օժտված լինի, որ նման թեմաները ծաղրի առարկա դարձնի: Հասկացանք, որ հնարավոր խախտումների մասին են ակնարկում այդ ծաղրանկարներով, բայց եթե նման մտավախություններ կա, ուրեմն պետք է հենց այդ հարցը լուրջ […]

Դատական ակտը դիտավորությամբ չեն կատարել

Քաղաքացի Կորյուն Բ.-ի հաղորդման հիման վրա  ՀՀ հատուկ քննչական  ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ վարչական դատարանի  2014թ.սեպտեմբերի 23-ի կայացված վճռով  ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտավորեցվել է Կորյուն Բ.-ին  վերադարձնելու հարկադիր  աճուրդին մասնակցելուհամար նրա վճարած 412.960 ՀՀ դրամ կանխավճարի կրկնապատիկը, սակայն նույն դատարանի կողմից հետագայում տրված կատարողական թերթի հիման […]

Եւ երեկոն ամփոփվում էր քո ծնկների ծալերի մեջ, կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո …

Անցնում էիր: Ողջ երեկոն քոնն էր կարծես, Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ: Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` Ես կասեի, Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` Քո հագուստի փեշի նման: Սակայն կարճ էր հագուստը քո: Եվ երեկոն Ամփոփվում էր քո ծնկների ծալերի մեջ` Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո… Վերջալույսի արևը շեղ գտել էր […]

Սահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է վերակարգի ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները։ 2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:35-ին, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին հեռախոսագրով հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական […]

Սերժ Սարգսյանը Փարիզում անհրաժեշտ է համարել վերաիմաստավորել համաշխարհային համակեցության հիմքերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան: Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հազարավոր պատվիրակներ: Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են ս.թ. նոյեմբերի 13-ին Փարիզում […]

Առաքելական եկեղեցին բացում է փակագծերը` նոր Սահմանադրության շուրջ

Henaran.am-ը, անդրադառնալով երեխաների իրավունքների մասին օրենքների փոփոխությանը և վերաշարադրմանը՝ Սահամանադրական բարեփոխումների համատեքստում,  հրապարակում էր ներակայացրել, որտեղ վեր էր հանվում բավական կարևոր մի դրույթ: Ըստ որի՝ վտանգվում է հայկական ավանդական ընտանիքի մոդելը: Վերոնշյալ հրապարակման մեջ նշված էր, որ նոր սահմանադրության  37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` «երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը», որը «հաշվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ