16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Միջպետական համաձայնագրերը կհանդիսանան տնտեսության աշխուժացման ազդակ

Գործադիրը համաձայնություն տվեց ««Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Վերոնշյալ Կոնվենցիան կնքվել է դեռևս 1999 թվականին: Սակայն ՀՀ տնտեսական և իրավական համակարգերում տեղի ունեցած արմատական փոփոխությունները, ինչպես նաև կրկնակի հարկման համաձայնագրերի կնքման համար […]

«Արթուր Բաղդասարյանն ու Արա Աբրահամյանը լավ ընկերներ են»

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավորներն անդրադարձան «Հայկական վերածնունդ» կուսակցության  համագումարին: Խոսվեց նաև այն մասին, թե ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը սերտ հարաբերություններ ունի վերոնշյալ կուսակցության հետ «Արթուր Բաղդասարյանն ու նա լավ ընկերներ  են ու ընտանիքներով են մոտ: Իսկ թե քաղաքական դաշտում նա ինչ գործունեություն կծավալի՝ հետագան ցույց կտա», – անդրադառնալով այս դիտարկմանը՝ […]

Ուսումնական տագնապ ՊՆ վարչական համալիրում

Զինված ուժերում ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում փետրվարի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ և ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր: Հանկարծակի ստուգման նպատակն […]

Փաստաբանը խաբե՞լ է. ազատազրկված գնդապետի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել /վիդեո/

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  տեղեկացրեց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն,«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար  Գագիկ Սարուխանյանը: «Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը՝ Արա Զաքարյանը անձամբ ասում էր, որ այս գործը 99%-ով ՄԻԵԴ-ում հաղթած գործ է: Մոտ երկու շաբաթ առաջ ենք անձամբ Արա […]

Գասպարիին ազատ կարձակեն

ՀՀ  վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 19-ին որոշումը: Որոշմամբ վերացվում է Վարդգես Գասպարիի նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազիին տեղյակ չէր, թե ամուսինը երբ տուն կվերադառնա։ ՀՀ […]

«Վերից վար կոռումպացված է»

Այսօր ԱԺ-ում  Զարուհի Փոստանջյանը, հանդիպելով լրագրողների հետ՝ նշեց, որ  եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հանդիպել է ու զրուցել Վարդգես Գասպարիի հետ: Փոստանջյանը շեշտեց, որ Գասպարին  Գևորգ Սաֆարյանի հետ միեևնույն խցում է գտնվում: «Հայկ Կյուրեղյանի հետ ևս հանդիպել ենք: Նա առանձին խցում է: Վարդգես Գասպարիի քրեական գործը ապօրինի է. դա մտահոգիչ է: Սա ահազանգ է բոլորիս համար. […]

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է

2016 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 25-ը Ազատության հրապարակում իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երևանի քաղաքապետը կիրառել է ժամային սահմանափակում: Մասնավորապես` ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել: Երևանի քաղաքապետի որոշումներում արտահայտված դիրքորոշումների օրինականությունը ստուգված է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0791/05/16 վարչական գործով ընդունված և ուժի մեջ մտած դատական ակտով: Ոստիկանությունն արդեն իսկ հայտարարել է, […]

Ստամբուլում հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի

Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի: Թուրքական «Sozcu» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ 1850-ականներին կառուցված շինության առաջին հարկը ծառայել է որպես դպրոց, երկրորդ հարկը՝ եկեղեցի: Գործել է մինչև 1922 թվականը: 1990-ականների սկզբին ավերի և թալանի ենթարկված եկեղեցուց միայն 4 պատն էր կանգուն: 1995 թվականին Բեյօղլուի թաղապետարանը պատմամշակութային ժառանգություն համարվող եկեղեցին հայատարարեց հանրային […]

Երեւանում 69-ամյա կինը վայր է ընկել և վնասվածք ստացել

ՀՀ ոստիկանություն փետրվարի 25-ին ժ.13.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1947թ. ծնված Նվարդ Հակոբի Խաչատրյանը, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է ժ.12.00-ին Ազատության պողոտայի թիվ 24/9 հասցեի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ վայր ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ […]

Լ. Մկրտչյանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները: Նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ. “Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն   ենթադրում է կառավարման  ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ