15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Մարտի 7-ից 25-ը տեղի կունենա թուրք-ադրբեջանական զորավարժություն

Թուրքիայի Քոնիա նահանգում մարտի 7-25 ընկած ժամանակատվածում տեղի կունենա ռազմաօդային ուժերի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն (TURAZ արծիվ-2016), գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես իրազեկում է թուրքական «haber10» լրատվակայքը, զորավարժությունն անցկացվելու է Քոնիայի 3-րդ ռազմաօդային բազայում: Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը՝ հրապարակելով համապատախսան հայտարարություն իր պաշտոնական կայքում: Տեղեկացնենք, որ  թուրքական աղբյուրը, ինչպես նաև Գլխավոր շտաբը […]

Մարտի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի  7-ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Թեմա՝   Քահանան կներկայացնի ժամանակակից կյանքում   Մեծ Պահքին հետևելու մշակույթը՝ ինչպես  խուսափել  սխալ կանոններին  հետևելու  ուղուց:

Ինչու է բենզինը Հայաստանում նորից թանկանում. Հայկական Ժամանակ

«Հայաստանի բենզալցակայաններում բենզինը էլի թանկացել է 10 դրամով: Մասնավորապես, «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը ներկայումս վաճառվում է 380 դրամով այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին դրա գինը 370 դրամ էր: Բենզինի թանկացումն, անշուշտ, կներկայացվի որպես համաշխարհային շուկայում նավթի գնի փոքր-ինչ բարձրացման հետեւանք, բայց դա հիմնավորում լինել չի կարող: Նախկինում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ […]

Նոր եւ անվճար ID քարտերի համար. Հայկական Ժամանակ

ՀՀ իշխանությունները հիմա փորձում են ֆինանսավորում հայթայթել ոչ միայն 2017-ի համապետական ընտրություններին ընդառաջ էլեկտրոնային գրանցման սարքավորումներ ձեռք բերելու, այլև Հայաստանի բոլոր ընտրողների համար անվճար նույնականացման կամ ID քարտեր թողարկելու համար։ Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններից առաջ Ոստիկանությունը հրապարակեց, որ Հայաստանում կա 2 միլիոն 554 հազար ընտրող։ Այսօրվա դրությամբ ID քարտ ունի մոտ 620 հազար քաղաքացի։ Այսինքն, […]

Վազգենենց տանը մարդ չկար /վիդեո/

«2007 թվականի հունվարի 2-ն  էր՝ մարտի 1-ից առաջ, տղաները եկան, ասեցին, որ գիտենք այսօր ոչ մեկ մեքենայով չի գա ու ասի՝ գնանք Վազգենենց տուն: Արի դու տար…»,-մեզ հետ զրույցում հիշեց  Սեյրան Չիլինգարյանը: Չիլիգարյանը լինելով հայրենասեր անձնավորություն բնականաբար չի մերժում: Ու գնում են… «Շատ վատ էր, որ Վազգենը շատ մարդու էր լավություն արել, բայց այդ օրը […]

Ճամպրուկային տրամադրությամբ. Ժողովուրդ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեւորգի Կուտոյանը սկսել է կադրային ջարդը»: Առաջիկայում զբաղեցրած պաշտոնից կազատվի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը: Ավելին, ըստ լուրերի` ԱԱԾ ղեկավար կազմի մյուս գեներալների շրջանում եւս ճամպրուկային տրամադրություններ են տիրում: Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը, թերեւս ազդանշան կլինի մյուսներին, որ ժամանակն է թոշակի գնալու: Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

Նազենի Հովհաննիսյանը եւ Արամ Անտինյանը. Ժողովուրդ

Հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը եւ Blognews.am կայքէջի հիմնադիր Արամ Անտինյանը 2017-ի ՀՀ ԱԺ ընտրություններում, ըստ ամենայնի, կառաջադրվեն: ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու մասին  թերթի հարցին Անտինյանը պատասխանեց. «Ոչ նման բան չի եղել: Եթե առաջարկեն, կհամաձայնի հարցին նա պատասխանեց. Չեմ պլանավորում, չեմ մտածում դրա մասին: Իմ ներկա գործունեությունը քաղաքական չէ, եւ դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ես ինձ […]

ԵՄ-ն Թուրքիային 95 մլն եվրո է հատկացրել

Եվրամիությունը Թուրքիային հատկացրել է միգրանտների համար նախատեսված 3 մլրդ եվրոյի առաջին մասը՝ 95 մլն դոլար։ Այն նախատեսված է միգրանտների հումանիտար կարիքները բավարարելու համար, հայտնում է Tass.ru-ն։ Այս մասին հայտնել է միգրացիայի, ներքին գործերով եւ քաղաքացիական հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը` Բրյուսելում Շենգենի վերականգնման ծրագիրը ներկայացնելու ժամանակ: «Գումարը հատկացվել է միգրանտների հումանիտար կարիքները բավարարելու եւ նրանց երեխաներին կրթության […]

Անցյալ տարի ԵՄ-ից 1.25 մլն մարդ քաղաքական ապաստան է խնդրել

EUbusiness կայքի փոխանցմամբ Eurostat վիճակագրական գործակալության տվյալներն փաստում են, որ միայն 2015 թվականին 1.25 միլիոն ապաստան փնտրող մարդ է ժամանել Եվրամիության երկրներ: Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ապաստան փնտրողները՝ որպես առանձին խումբ, ամենամեծն են եղել` 363 հազար մարդ, որոնց հաջորդում են՝ 178 հազար 200 աֆղանցիներ և 121 հազար 500 իրաքցիներ: Սիրիացի փախստակաների գրեթե կեսը` 159 հազար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ