03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Համաճարակ չկա. նախարարը պարզաբանեց /վիդեո/

«Վերջին 20 օրերի ընթացքում զգալի ակտիվություն կա՝ սուր շնչառական հիվանդությունների մասով, որը կապված է  տարածաշրջանում հիվանդությունների բարձրացումով, և  դա հայտարարված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Բացասական դեր են խաղացել նաև  եղանակի ցուրտ լինելը և ոչ աշխատանքային օրերը»,-այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը փաստեց, որ տոնական օրերին էլ պոլիկլինիկաները […]

Հնարավոր չէ. նախարարը ռուսական գազից հրաժարվելու մասին

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լարգորղների հետ զրույցում նկատեց, որ  հնարավոր չի համարում ռուսական գազից հրաժարվելն ու միայն Իրանից գազ գնելը: Նախարարը հարցին շատ կարճ պատասխան տվեց.«Հնարավոր չէ»: «Մենք Իրանից այսօր գազ ստանում ենք, Երևանի ՋԷԿ-ում կառուցելու ենք նոր էներգաբլոկ և նախատեսում ենք լրացուցիչ գազ ստանալ Իրանից, որպեսզի փոխարենը […]

Քոչարյանը անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար  Շավարշ Քոչարյանն այսօր՝ հունվարի 14-ին  կառավարության այս տարվա առաջին  նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարք՝ Կիրիլի հայտարարությանը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել: Քոչարյանը այդ արտահայտությունը մեկ բառով որակեց՝ անհաջող: Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրանից հետո եղավ իրենց մամուլի խոսնակի […]

Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի հայկական եկեղեցի

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 13-ին այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահը Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների […]

Հայ պատգամավորն առաջարկել է թուրքական անձնագրերից հանել կրոնի մասին տողը

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը առաջարկել է թուրքական ինքնության քարտերից հանել կրոնի մասին տեղեկության տողը և դադարեցնել «ազգության կոդի» կիրառումը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի մեջլիսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ ունեցած Փայլանը նշել է, որ պետական մարմիններում ինքն անձամբ բազմաթիվ անգամ խտրական վերաբերմունքի է արժանացել ինքնության քարտում կրոնի դաշտում քրիստոնյա նշված […]

Հայ Առաքելական Եկեղեցուն տարածք հանձնելու նախագիծը հաստատվեց

Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա  պետական սեփականության հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.4 հա հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` Սաղմոսավանում մշակույթի կենտրոն կառուցել ու նպատակով: Այսօր կայացած Կառավարության նիստում  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ նշված տարածքը չի օգտագործվում, համայնքը  մշակույթի […]

Յուրի Լուժկովն ու իր մեծահարուստ կինը կրկին պսակադրվել են /ֆոտո/

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ու նրա կինը՝ Ելենա Բատուրինան կրկին պսակադրվել են՝ իրենց ամուսնության 25-ամյակի կապակցությամբ։ «Մենք նաեւ այն կյանքում ենք պատրաստվում միասին լինել»,- ասել է Լուժկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են կրկին պսակադրվել։ Նրանք պսակադրվել են մերձմոսկովյան իրենց ամառանոցում գտնվող եկեղեցում։ Նշենք անեւ, որ Բատուրինան 3 տարի անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի ամենահարուստ կանանց […]

Հաստատվեց կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Մասնավորապես, այս տարի նախատեսվում է սկսել Իրան-Հայաստան 400 կվտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում սարքավորումների ներկրման, հենասյուների մոնտաժման աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է հարկային համակարգի ստորաբաժանումների կառուցվածքային օպտիմալացում, կգործարկվեն նաև ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Գոգավան, Բավրա անցումային կետերը:

Կառավարության նիստում առաջարկվեց դպրոցական արձակուրդները շարունակել ևս մեկ շաբաթով

Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ընթացքում զեկուցեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ ուժեղացվել են սահմանային անցակետերում հսկողությունը,  սահմանափակվել է հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը, դասերը հետաձգվել են: «20000 այց է եղել պոլիկլինիկաներ, որոնցից 7000-ը՝ սուր շնչառական հիվանդություններով: 948 հիվանդ է այս պահին […]

Ձերբակալել են «Տիգրան Մեծի» Վովային

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  129-րդ  հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին  ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու,  կազմակերպված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ