15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Խանութներում մինչև 50% զեղչեր են. ինչպե՞ս տնտեսել

Խանութներում հայտարարել են մինչև 50% զեղչ, և դա նշանակում է, որ պետք է լինել ավելի զգոն և չընկնել վաճառողների թակարդը: Մինչ մենք սկսենք գլուխ հանել առևտրային հմտություններից, կարելի է պարզապես հետևել այս խորհուրդներին: Բայց զգուշացնում ենք, որ այս խորհուրդները նրանց համար են, ովքեր չեն պատրաստվում վճարել՝ առանց նայելու: Մենք եվրոպացիներ չենք, ովքեր հաշվում են ամեն […]

Կարևորն ուշադրությունն է, ոչ թե նվերի չափն ու ձևը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ նվերը պետք է լինի գեղեցիկ ու սիմվոլիկ, ու բնավ կարևոր չէ, որ այն լինի թանկարժեք: Հենց այս աքսիոմով առաջնորդվելով՝ նա նվերներ է ընտրել իր կնոջ ու դուստրերի համար՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: ‹‹Փորձում եմ ընտրել սիմվոլիկ, մնայուն ու գեղեցիկ նվերներ: Բացարձակապես ուշադրություն չեմ դարձնում այն […]

«Տոնական վագոն»՝ անակնկալ Երևանի մետրոյում

 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքում անակնկալ է մատուցվել Երևանի մետրոյում: Տոնական ձևավորված վագոնում բոլոր կին ուղևորներին սպասել է անակնկալ՝ կենդանի երաժշտություն, բացիկներ և ծաղիկներ Երևանի քաղաքապետի անունից: Շնորհավորանքներ են ստացել նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները: Տոնական միջոցառումը հատկապես անակնկալի է բերել զբոսաշրջիկ կանանց, ովքեր նշել են, որ առաջին անգամ են մասնակից դառնում նման […]

Նոր մանրամասներ Փարաքարի միջ. դպրոցի մոտ հոր ու որդու դանակահարությունից

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Օսեյանի կողմից այսօր՝ մարտի 8-ին, ձերբակալվել են Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 17 շենքի բնակիչ, 24-ամյա Սուրեն Աթաբեկյանը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 13 շենքի բնակիչ, 24-ամյա Գեորգի Խոջոյանը և Երևան քաղաքի […]

Կենտուկի նահանգում հակահայկական բանաձևը չի ընդունվել

ԱՄՆ Կենտուկի նահանգի սենատը երեկ չի ընդունել այսպես կոչված «Խոջալուի ողբերգության» 24-րդ տարելիցը ոգեկոչող թիվ 168 բանաձևը, որը խեղաթյուրված էր ներկայացնում Արցախյան հակամարտության վերաբերյալ փաստերը: Բանաձևը չի ընդունվել Հայ դատի հանձնախմբի արևելյան շրջանի ներկայացուցիչների կողմից նախաձեռնվող ապատեղեկատվության վերաբերյալ նահանգում ահազանգելուց հետո, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։ «Կենտուկիում ձեռք բերված մեր փորձը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարությունը […]

Իմ եկամուտները շատ չեն, չեմ կարողացել թանկարժեք նվերների կողմը նայել

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է,  որ Մարտի ութին կնոջ համար լավագույն նվերը ծաղիկներն  են: ‹‹Կարծում եմ, որ այն կանայք, ովքեր ամենից կարևորը նյութական արժեքները չեն համարում, սիրում են ստանալ ծաղիկներ: Իսկ ես այդպիսի նվերներ սիրում եմ մատուցել ինչպես իմ ընտանիքում, այնպես էլ աշխատավայրում, հարազատներին: Դա, գուցե պայմանավորված է նրանով, իմ եկամուտները շատ չեն, ու չեմ […]

Կանանց ու աղջիկների նկատմամբ պետք է ջերմ ու ուշադիր լինենք. Միքայել Մելքումյան

‹‹Ունեմ երկու դուստր և մեկ որդի: Բնականաբար, Մարտի ութի կապակցությամբ գեղեցիկ նվեր գնել եմ ոչ միայն կնոջս, այլև դուստերերիս համար: Կարծում եմ՝ կարևորը նյութականը չէ: Էականն այն է, որ կանանց ու աղջիկների նկատմամբ պետք է ջերմ ու ուշադիր լինենք և, իհարկե, անակնկալներ պատրաստենք››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը: Պատգամավորը չցանկացավ նշել, թե ինչ […]

Բան Կի Մուննի շնորհավորական ուղերձն աշխարհի կանանց

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. «Հետպատերազմյան Կորեայում մեծանալու տարիներին հիշում եմ, որ նկատել էի մի սովորույթ. կանայք, աշխատանքի գնալիս իրենց կոշիկները թողնում էին շքամուտքին, իսկ հետո երկյուղած ետ էին նայում: «Նրանք տարակուսում են` արդյոք երբևէ նրանք նորից կհագնեն այդ  կոշիկները», – բացատրում էր […]

Ռուբլու արժևորումն ու կայունացումը մեզ օգուտ է բերելու. տնտեսագետ

‹‹ԿԲ-ն ամեն ինչ անում է, որ դրամի վիճակը կայուն պահի: Կարող եմ ասել, որ ԿԲ-ն մեր երկրի շուկայական ենթակառույցներից ամենազարգացածն է››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Ըստ տնտեսագետի՝ մեր երկրի ֆինասական շուկայի ինսուն տոկոսը՝ ակտիվների կտրվածքով, գտնվում է այսպես ասած՝ բանկային համակարգի ձեռքում: ‹‹Բացի ԿԲ-ից՝ պետք է երկրի տնտեսությունն էլ կոորդինացված կառավարվի: […]

Մարտի 8-ին առավել ակնառու են դառնում կին-տղամարդ հարաբերությունների բոլոր նրբերանգները. հոգեբան

Կանանց տոնը միշտ ավելի դրական սպասումների հետ է կապված, կանայք զգում են իրենց ուշադրության կենտրոնում` թե տանը, թե աշխատավայրում, թե դրսում, ստանում են շնորհավորանքներ, անգամ կանայք միմյանց են շնորհավորում, իսկ տղամարդիկ ավելի պատրաստակամ են ստեղծելու հաճելի մթնոլորտ կանանց համար: Իհարկե ամեն մեկը յուրովի, ամեն մեկն իր չափով: Այդ մասին այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ