Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով. պաշտպան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել է․ «Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ՝ նյութերին ծանոթանալու համար»: Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը; Դատարանի բակում մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ, քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու ձերբակալված Արմեն Աշոտյանին։



































