13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ Արցախի պատվիրակությունն այցելի Բաքու. Արայիկ Հարությունյան

Արցախի խորհրդարանում այսօր պատգամավորներից մեկը ԱԺ նախագահին հարց ուղղեց, թե ստեղծված իրավիճակում արդյո՞ք բավարար է գնահատում հայկական կողմի իշանությունների կատարած աշխատանքները միջազգային հարթակներում։

«Արդյո՞ք Հայաստանի իշխանությունն այսօր չի կարող դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ՀԱԱԳԱ-յի դատարանի վճիռը գործնականում կատարելու համար, և կա՞ արդյոք երկխոսություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև», – հարցրեց պատգամավորը։

«Եթե մենք փակ ճանապարհ ունենք, նշանակում է, որ դեռ անելիքներ ունենք, անելիք կա Հայաստանի իշխանությունների կողմից, մեր կողմից, ռուս խաղաղապահների կողմից։ Ադրբեջանին պետք է առիթ՝ մեր նկատմամբ հերթական ճնշումը գործադրելու առումով։ Ադրբեջանն ամեն ինչ անում է արցախյան պատվիրակության՝ Բաքու այցելելու համար», – ասաց Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ամեն մի բառ, ամեն մի նյութ հակառակորդին հնարավորություն է տալիս քաղաքական և սոցիալական հարթակում պլանավորելու իր հաջորդ քայլը։ «Նպատակը մեկն է՝ ճնշել առավելագույն չափով, պառակտել հասարակությունը, ստեղծել դժգոհության ալիքներ։ Դրա համար պետք է խոսքի կառուցման առումով շատ զգույշ լինենք», – ասաց Հարությունյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ