27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սա արդարադատության վախճանն է՝ պետությունը սպանողների ծափահարությունների ներքո». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2013թ․ այն ժամանակվա ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրապարակել էր արտահերթ զեկույց, որտեղ ծավալուն կերպով անդրադարձել էր դատավորների նկատմամբ իրականացվող հետապնդումներին և մտահոգություն հայտնել այդ առումով։

Մասնավորապես, «Արդարադատության խորհուրդը (ԱԽ-ին այժմ փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը,- Ռ.Հ), ըստ էության, այն մարմինն էր, որը … պատասխանատվության էր ենթարկում նրանց, իջեցնում կամ բարձրացնում դատավորների պաշտոնը: Արդարադատության խորհրդի՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը այդ ժամանակ «ամենարդյունավետ» լծակն էր դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար: …. Արդարադատության խորհրդի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվում էր կամայականորեն՝ դատական ակտերի կայացման գործընթացի վրա ազդելու կամ առանձին դատավորների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման նպատակով»։

Հիմա, երբ Կարենը, Նիկոլի նկարից թևեր առնելով, հասել է ԲԴԽ նախագահի աթոռին ու իր անփառունակ կարիերայի վերջին օրերին շարունակում է շալակել Քրեական օրենսգրքի նոր հոդվածներ, մոռացել է իր այդ մտահոգությունները և հերթական ապօրինությունների արդյունքում դադարեցնում է դատավորների լիազորություններ։

Ու ամենազավեշտալին այն է, որ այդ ամենին հլու-հնազանդ կերպով մասնակցում են երանուհիթումանյանցների մակարդակին հավասարված ԲԴԽ դատավոր-անդամներ, ովքեր կամ չեն գիտակցում, կամ գիտակցված հանցավոր անփություն են դրսևորում իրենց՝ առանց այն էլ օր օրի սևացող կենսագրության վրա։

Սա արդարադատության վախճանն է՝ պետությունը սպանողների ծափահարությունների ներքո։

Հուսանք՝ ՔԿՀ-ները կթույլատրեն Անդրեասյան Կարենի մենախցում նիկոլի նկարը կախել…»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ