Ադրբեջանի կողմից կիրառված ՄՄ-21 «Գրադ»-ի հրթիռն ու «Սմերչ»-ի հրթիռը /ֆոտո/
Ադրբեջանի կողմից սկսված մարտական գործողությունների ընթացքում Արցախի հարավ-արևելքում ադրբեջանական կողմի կիրառած ՄՄ-21 «Գրադ»-ի հրթիռն ու «Սմերչ»-ի հրթիռը՝ լուսանկարներով։
Ադրբեջանի կողմից սկսված մարտական գործողությունների ընթացքում Արցախի հարավ-արևելքում ադրբեջանական կողմի կիրառած ՄՄ-21 «Գրադ»-ի հրթիռն ու «Սմերչ»-ի հրթիռը՝ լուսանկարներով։
Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: Հայաստանի արտգործնախարարը ՖՄԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրեց ապրիլի 1-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները, ստեղծված իրավիճակը։ Միկայել Ժանը խորը մտահոգություն հայտնեց տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և ֆրանկոֆոն երկրները չեն կարող անտարբեր մնալ […]
«Կոչ ենք անում կողմերին դադարեցնել…»: Մարդու սիրտ է խառնում անդեմ, լղոզված ու փաստացիորեն ոչինչ չասող հայտարարությունից: Մեր փրկությունը կախված է միայն ու միայն մեզանից: Չգիտեմ, էնքան մեծ հույս ունեմ, որ լարված այս իրավիճակից, պատերազմական անցանկալի այս դրությունից հետո մեր երկրի ներքին կյանքում մի լուրջ բան կփոխվի ու որոշ մարդիկ կհասկանան, որ մեր ժողովուրդն իսկապես ազնվական, վսեմ […]
ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախում է, ով այսօր Ստեփանակերտում բացված օպերատիվ տեղեկատվական կենտրոնում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել, որ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություն և խախտել ոչ միայն Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած մարդասիրական պարտավորություններն ու միջազգային մարդասիրական իրավունքը, այլ ՄԱԿ-ի՝ ստեղծման օրից մինչև օրս ձևավորած բոլոր սկզբունքները: «Մինչև Հայաստանից ԼՂՀ ժամանելը, իմ […]
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները փոքր ինչ ստվերեցին այդ իրողություններով պայմանավորված այլ գործընթացները: Օրինակ՝ Բելառուսը ձեռնամուխ է եղել իր երկրի ռազմական դոկտրինի փոփոխություններին: Իհարկե պաշտոնական պարզաբանումն այն է, որ այն ժամանակի բերումով է փոփոխության ենթարկվում (վերջին անգամ 2002-ին էր փոփոխվել), սակայն փոփոխվող դրույթներից մեկը բավականին հետաքրքրական է: […]
Թեեւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում դեռեւս հնչում են հակառակորդի կրակոցները, սակայն այսօր ժամը 12:00-ից հաստատվել է հրադադարի ռեժիմ: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը քիչ առաջ հայտարարել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, թեեւ հաշվի առնելով Ադրբեջանի անվստահելի հարեւանի կարգավիճակը, այդ առնչությամբ որոշակի վերապահումներ ունի: Դավիթ Բաբայանը նկատել է, որ […]
Ասում ա՝ Հայաստանը միակ երկիրն ա, որտեղից մարդիկ խաղաղ ժամանակ արտագաղթում են, պատերազմի ժամանակ՝ ներգաղթում:
Ամոթ է տղեք։ Երեկ երբ հավելյալ օգնություն էինք գնում առաջնագիծ ուղարկելու համար, զինվորական մեկ շապիկի համար պահանջում էին 2000 դրամ։ Հորդորին, որ առաջնագծի համար զեղչեր անի, պատասխանը ոչ էր։ Մի քանի հարյուր մետր այն կողմ գնեցինք 1000-ով։ Տղեք, բանակի հաշվին բիզնես մի արեք՝ կոկորդներիդ կկանգնի։ Ամոթ է… Գրում է օգտատեր Դավիթ Թորոսյանը:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Վլադիմիր Պուտինը, խորը մտահոգություն հայտնելով բազմաթիվ զոհերի հանգեցրած լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ, կոչ է արել կողմերին անմիջապես ապահովել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և […]
Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` օգտագործելով #NKpeace հաշթեգը: «Մեր ազգի համար այս ծանր պահերին եկեք միասնականություն և ուժ ցույց տանք: Իմ աղոթքներն եմ ուղղում տարածաշրջանում խաղաղության և խորը մտահոգությունը մեր հայրենակիցների և նրանց ընտանիքների համար»,-նշել է Մխիթարյանը: