20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Եթե հայերը խփեն Մինգեչաուրի ամբարտակին, Բաքուն կհայտնվի ջրի տակ. ադրբեջանցի բնապահպանը ահազագում է

«Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի» տնօրեն Թելման Զեյնալովն անդրադարձել է Մինգեչաուրի ամբարտակի դեմ «հնարավոր դիվերսիայի» հավանականությանն ու հետևանքներին, գրում է ադրբեջանական Haqqin.az -ը: «Եթե հայերն իրագործեն Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իրենց սպառնալիքները, ապա Առանի ողջ գոտին՝ ընդհուպ մինչև Բաքու, կարող է հայտնվել ջրի տակ, ինչը կհանգեցնի բնապահպանական մասշտաբային աղետի: Կարծում եմ, Հայաստանի այդ սպառնալիքներից հետո Ադրբեջանը պետք է ուժեղացնի […]

Անհապաղ բանակցություններ. Առավոտ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի ներկայացուցիչները խստիվ դատապարտեցին շփման գծի երկայնքով աննախադեպ բռնությունները. «Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին։ Սենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների […]

Ոչ մի «Սմերչ» եւ ոչ մի «Սոլնցեպյոկ» չի դիմանա». Առավոտ

Եթե որեւէ հայ կացինով սպաներ քնած ադրբեջանցու, որն իր հետ սովորում էր արտասահմանում, այդ սպան հայրենիքում կարժանանար առնվազն արհամարհական վերաբերմունքի։ Եթե որեւէ մեր զինծառայող պարծենար, որ սպանել է 92 տարեկան տատիկի եւ կտրել է նրա ականջները, նա Հայաստանում նողկանքից բացի՝ ոչ մի այլ զգացմունք չէր առաջացնի։ Հայ զինվորը բոլորովին այլ վարքագիծ ունի, նա, վիրավոր լինելով, […]

Հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մոտեցեք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ

Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից։ Մոտեցե՛ք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը. տառապեցե՛ք, սգացե՛ք եւ լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, եւ ձեր ուրախությունը՝ տրտմության։ Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի։ Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասե՛ք. ով բամբասում է իր եղբորը կամ […]

Ադրբեջանի ամեն մի զոհը, մեր զոհն է. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը: Ինչպես հաղորդում է CNNTurk լրատվական ծառայությունը, Դավութօղլուն տեղեկացրել է, որ Անկարան ուշադրությամբ հետևում է շփման գծի ռազմական գործողություններին: Վարչապետը հայկական զինուժին մեղադրել է հարձակումներ իրականացնելու մեջ: Նա հերթական անգամ փորձել է հավաստիացնել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին: «Մենք […]

Կամավորական ջոկատները ողջ գիշեր հսկում են. թարմ լուրեր Տավուշից/ֆոտո/

Առավոտը խաղաղ բացվեց Տավուշ աշխարհի վրա: Չինարի և Չորաթան գյուղի կամավորները ողջ գիշեր հսկել են սահմանային յուրաքանչյու թիզ հողը: «Տալու բան չկա, սովոր ենք կրակոցի, բայց մի օր վերջնական պետք է փշրենք օձի գլուխը: Գյուղերի կամավորական ջոկատները հսկում են գյուղը: Երեք գիշեր չենք քնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: Վաղ առավոտյան […]

ԱՄՆ-ն ողջունում է հրադադարը Արցախում. ԱՄՆ Պետդեպ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոներն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, հայտնում է ria.ru-ն: ria.«Մենք ողջունում ենք երկու կողմերի` կրակ դադարեցնելու մասին համաձայնությունը», ասել է Պետդեպի  ներկայացուցիչը:

Ազգային միասնականությունն ու Ղարաբաղի զորակցությունը պետք է դառնան հայ ժողովրդի մղիչ ուժը. Արամ Ա Կաթողիկոս

Շարունակելով իր կապերն ու խորհրդակցությունները Ղարաբաղի հարցի շուրջ, ապրիլի 4-ի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ապրիլի 5-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, և նրանց է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և ժողովրդի ամբողջական զորակցությունը։ Արամ Ա կաթողիկոսը նաև ընդունել է  հայ ավանդական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ