26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Հերմինե Նաղդալյանն ընդունել է բուլղարացի խորհրդարանականներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 24-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ Բուլղարիան Հայաստանի կողմից մշտապես ընկալվել է որպես ավանդական եղբայրական երկիր, որի հետ մեր պետությունն ունի սերտ պատմամշակութային կապեր եւ ընդհանրություններ: Տիկին Նաղդալյանը կարեւորել է բուլղարացի պատգամավորների այցը Հայաստան եւ նշել, որ այդ քայլն […]

Այցելություն Ծիծեռնակաբերդ

Մայիսի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Հյուրերը ծաղիկներ եւ ծաղկեպսակ են դրել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետեւ տիկին Բուլմահնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը փաստող վավերագրերին: Այցի […]

«Ո՞վ ա չափել էդ 800 հեկտարը » /վիդեո/

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում   անդրադարձավ  Սյունիքի մարզի ավտոճանապարհների վիճակին: «Ճանապարհները բարեկարգված են, նորմալ են, մասնակի ասֆալտապատում արվելու են էս տարի, բայց փոսային նորոգումներն ամբողջությամբ վերջացված են»,- ասաց:  Սուրիկ Խաչատրյանն անդրադարձավ 2015 թվականի բյուջեի կատարողականին: «2015 թվականին 14-ից ավելի նորմալա եղել: 16-ը համոզված ենք, ավելի լավ կլինի»: Ի դեպ, անդրադառնալով հայկական […]

Կրճատումների դեպքում առաջին հերթին կկրճատվեն թափուր հաստիքները. Մանվել Բադեյան

7000 քաղաքծառայության  պաշտոնների՝ մոտավորապես  10 տոկոսն այս պահին թափուր է: Կրճատումների դեպքում առաջին հերթին կկրճատվեն այս թափուր հաստիքները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: «Այս պահին կխուսափեմ որևէ թիվ նշել, որովհետև պետական մարմիններն իրենք պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն, հանձնաժողովը քննարկի և նոր պարզ կլինի, թե որքան: Բայց զուտ […]

Գոյություն ունեն դեղեր, որոնք կարող են գենոտիպը վերացնել.մասնագետ/վիդեո/

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Իրավաբանական անձանց միության դեղագործակալության դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված  ասուլիսի  ժամանակ անդրադարձավ Դեղերի մասին օրենքին: Բանախոսը նշեց, որ  գոյություն ունեն դեղեր, որոնք կարող են գենոտիպը վերացնել: Դեղերի մասին օրենքն, ըստ նրա, այս հարցում օգտակար կլինի: «Կեղծում են այն դեղերը, որոնք ավելի թանկ են և խիստ անհրաժեշտ են: Ընդգրկվելով […]

Փոքրիկ Արտավազդը $2000 արժողությամբ վիրահատությունից հետո կկարողանա քայլել. մայրը դիմում է մեր օգնությանը

Արտավազդ Շահվերդյանը Վանաձորից է, ծնվել է 2005 թվականի հունիսի 27-ին: Վեց ամսեկանում երեխայի մոտ ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված: Արտավազդը մշտական գտնվում է բժիշկների հսկողության տակ, ինչի արդյունքում նրա մոտ նկատվում են բավականին դրական արդյունքներ: Վերականգնողական բուժումներն անցկացնում են Երևանում, այժմ Արտավազդին հնարավորություն է ընձեռնվել՝ Ռուսաստանի Դաշնությունում վիրահատական միջամտության, որի արդյունքում տղան կքայլի ինքնուրույն, առանց […]

Հանրապետության տարածքին նոր ցիկլոն է մոտենում/վիդեո/

Այսօր՝ մայիսի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հանարապետության տարածքը շարունակում է գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը մեր տարածք է թափանցել Սև ծովից: Սուրենյանը տեղեկացրեց, որ մեր հանրապետության տարածքին նոր ցիկլոն է մոտենում. «Մայիսի 26-30-ին հանրապետության տարածքին Միջերկրական ծովից կրկին մոտենում ցիկլոն, […]

Բանաձեւում առկա ուղերձները նաեւ Թուրքիային են ուղղված․ Բունդեսթագի փոխնախագահ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Տիկին Բուլմահնը նշել է, որ բանաձեւում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով եւ ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում: Նա կարեւորել է Գերմանիայի կողմից պատմության […]

Մայիսի 25-ին ` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 25-ին ` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը և ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Հյուրերը վերջերս են վերադարձել ղարաբաղա-ադրբեջանական սահմանից: Թեմա՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող ռազմական գործողություններ:

Առայժմ կոնսենսուս չի կայացել, բայց դա չի նշանակում, թե կոնսենսուսի հասնելու ճանապարհները փակ են. Դավիթ Հարությունյան

ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները  մտահոգություններ ունեն  ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի որոշ դրույթների վերաբերյալ: Մասնավորապես՝   ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներն անանգստացած են ԸՕ-ի այն դրույթի առանչությամբ, ըստ որի` արգելվում է 3-ից ավելի կուսակցություններից կազմված կոալիցիաներին կառավարություն կազմել ընտրությունների առաջին փուլում և ըստ այդմ՝  շատ կարճ ժամանակ են տալիս կուսակցություններին իշխող կոալիցիա կազմելու համար՝ նախքան ընտրությունների երկրորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ