ՀՀ ՏԿ նախարարության բակում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քննվող քրգործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մայիսի 21-ին ձերբակալված Վ.Մկրտչյանին մայիսի 24-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]





































