15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նա պիտի իրենից սկսի

«Սա քննադատություն է: Բայց այստեղ պետք է ասել՝ քննադատելու իրավունքն ամեն մարդու հո տրված չէ՞: Դա պիտի ասի այն մարդը, ով չի թալանել, վնաս չի հասցրել բանակին: Քննադատելը հեշտ գործ է: Ինքը եղել է իշխանություն, իսկ այս իշխանություններն իր շարունակությունն են: Հիմա ի՞նչ է քննադատում: Նա պիտի իրենից սկսի, պիտի նախ  իրեն քննադատի:

Իսկ որ ասում է ինտիտուցիոնալ, ի՞նչ ինստիտուցիոնալ: Հասկանու՞մ են գոնե, թե ինչ են ասում: Այստեղ խնդիրը հետևյալն է. պետք է գող-ավազակներին դուրս շպրտեն, նորմալ մարդիկ բերեն: Հիմիկվա աշխատողները Քոչարյանի ժամանակ էլ են աշխատել: Գնում են աշխատանքի, մտածում են՝ ինչ գողանան: Բանակից էլ են գողանում: Այ սա՛ է խնդիրը, էլ ի՞նչ ինտիտուցիոնալ», –Henaran.am-ի հետ զրույցում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որտեղ երկրորդ նախագահը նշել է, թե նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում:

Երկրորդ նախագահի խոսքով՝ հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը ու հասկանալի է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են: Բայց այդ ամենը պետք է անել ինստիտուցիոնալ մակարդակի վրա, այլ ոչ թե «ազգովի», ինչպես Ղարաբաղյան շարժման ամենասկզբում էր»:

Գիմիշյանը նախկին նախագահին հակադարձումների շարք ունի, որոնցից մի քանիսը ներկայացրեց. «Քոչարյանի ժամանակ չէ՞ր, որ բանակի սպաները սկսեցին հաստ վզերով ու բութ դեմքերով ֆռֆռալ քաղաքում: Քոչարյանը այս իշխանություններից բեժ-բեթար վատ իշխանություն է եղել: Նա  մեծ հնարավորությունների տեր մարդ է: Եթե ուզում է մեր երկրին օգնել, թող օգնի: Այ դա կհասկանանք որպես ինտիտուցիոնալ լուծում: Թող փող ներդնի, բանակը վերազինի: Նա ունի այդ հնարավորությունները»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ