No problem
Սիրահարների այգում այսօր` հունիսի 1-ին, «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան կազմակերպության` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախաձեռնած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց.
«Երեխաների իրավունքների մասին օրենքի հեղինակը ես եմ, այն ընդունվել է 1996թ.-ին, ուսումնասիրել ենք միջազգային փորձը:
Կրթության, առողջապահության, հանգստի եւ այլ ոլորտներում երեխաների նկատմամբ ընդգծված վերաբերմունք կա, եւ չեմ կարծում, թե մեր երկրում երեխայի իրավունքները որեւէ կերպ խախտվում են: Անհատական դեպքերից զատ, մեր պետական քաղաքականությունն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը»:
Անդրադառնալով այն հարցին, թե հայաստանաբնակ սիրիահայ երեխաներն ի՞նչ խնդիրներ ունեն, Հրանուշ Հակոբյանն ասաց. «Նրանք օգնության եւ օժանդակության կարիք ունեին, պետությունն էլ ստեղծեց բոլոր հնարավորությունները: Սիրիահայ երեխաներն ինտեգրվել են հասարակությանը, սովորում են դպրոցներում եւ բուհերում, բոլոր կրթական հաստատությունները նրանց համար բաց են եւ անվճար, իսկ ամռանը կազմակերպվում է նրանց հանգիստը: Նրանք լիիրավ կյանքով ապրում են Հայաստանում»: