Առեղծվածային սպանություններ. սարսափ Էջմիածնում. Ժողովուրդ
«ժողովուրդ»-ի տեղեկություններով վերջին մի քանի օրերին Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում առեղծվածային սպանության եւ ինքնասպանության դեպքերը վախի մթնոլորտ են ստեղծել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք հունիսի 5-ին սպանվել էր էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Պատուրյանը: Անհայտ անձը էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ էր արձակել Համլետ Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան: […]





































