«Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանը ազատության մեջ չի հայտնվի
«Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած գրավի միջնորդությունն այսօր՝ հունիսի 8-ին, մերժվել է: Դատարանի որոշման մասին Henaran.am-ը տեղեկացավ փաստաբան Մարինե Ֆարմանյանից: Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար գրավի միջնորդություն Էր ներկայացրել, որի քննությունը պետք է կայանար հունիսի 7-ին, սակայն պակաս փաստաթղթերի պատճառով հետաձգվել էր եւ տեղափոխվել հունիսի 8-ին: […]





































