03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Ուկրաինա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-12-ին կայցելի Կիեւ: ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի նպատակը ԵՄ Արեւելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելն է:

Ինքնասպանություն կրոնական հողի վրա /վիդեո/

Գոյություն ունեն սովորական աղանդներ եւ քայքայիչ աղանդներ: Ըստ ավանդական ձեւակերպման` սովորական աղանդ է համարվում այն կրոնական ուղղությունը, որը մեր ավանդական եկեղեցուց, այսինքն` Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությունից  շեղում ունի: Քայքայիչ աղանդների թվում կան այնպիսիները, որոնք կամ ինքնասպանություն են քարոզում կամ կրոնական ֆոնի վրա դրդում են հավատացյալին հասնել այդ վիճակին: Այս թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Հոգեբանական […]

Նախկինում խոշտանգել է կնոջը, ապա կացնահարել Թագուհուն և նրա ծնողներին.ովքե՞ր են մեղավորները

Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցաել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն: Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական […]

Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր հարցերում Ֆրանսուա Օլանդի հետևողական աջակցության և կարևոր դերակատարման համար, ընդգծելով, որ Հայաստանում իրապես հպարտանում են Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու իրողությամբ: ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը տարիների […]

Մի օր այս ամենը կվերջանա…

Մի օր այս ամենը կվերջանա։ Կմաքրեմ ձեր ծանրացած ծխնելույզները, Որ կրակն ավելի բորբոք լինի ձեր սենյակներում, Կբացեմ վանդակների դռնակները, Եվ դուք ամենաիսկական երգերը կլսեք Ազատության մեջ ճախրող թռչունների, Կորսված երազները թռչող գորգերի վրա Կմատուցեմ մոլորված ծերունիներին, Սարից իջնող ծաղկաբույր կդառնամ հոգնած մշակներին, Կլինեմ ամենահնչեղ զրնգոցը սիրահարների ձեռքերում զարկվող գավերի ՈՒ կփռեմ մոգական գիշերներ աստղառատ Մեղրածոր […]

Սառը ամռան անակնկալները

Հանրապետության տարածքում` Հուլիսի 9-10-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, և 11-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի […]

Մեկընդմիշտ ազատվեք կրկնակզակից

Դեմքի եւ վզի մաշկն առավել զգայուն է արտաքին միջավայրի հանդեպ, քանի որ այնընդհատ բաց է։ Արդյունքում այն կորցնում է առաձգականությունը, եւ մարդկանց մոտ կրկնակզակ է առաջանում։ Այս տհաճ ու տգեղ խնդրից ազատվել կարող եք սրբիչի օգնությամբ։ Սրբիչը թրջեք տաք աղաջրի մեջ։ Աղաջուր պատրաստելու համար 1 բաժակ տաք ջրի մեջ 1 թեյի գդալ աղ լցրեք, լավ […]

Պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկը չընդլայնելու հրաման կա.Մկրտիչ Մինասյան

«Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք, որպեսզի «Զվարթնոցը» չքանդվի:  Կոնցեսիոներն ի սկզբանե ասում էր` այն պետք է քանդեմ, պայմանավորվածություն կար, որ  մեր ճարտարապետների հետ հանդիպեին, որպեսզի լուծումներ գտնեին այն արդիականացնելու, չքանդելու ուղղությամբ, սակայն, ոչ մի բան էլ չարեցին:  Մենք ասում ենք, որ բերեք բոլոր հնարավոր տարբերակները նայենք եւ հետո, եթե քանդվելու ենթակա տեղեր […]

Ո՞վ է երաշխավորելու, որ նոր պատերազմ չի լինի.քաղաքագետը բացում է փակագծերը

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է. «Ենթադրենք՝ հայկական կողմը հանձնեց հինգ շրջանները՝ կամ անգամ մեկ շրջան՝ ենթադրենք՝ Արցախի ամենաբարձր՝ անկախության ճանաչումից ու գերանկախ կարգավիճակից էլ առավել: Ո՞վ է երաշխավորելու, որ նոր պատերազմ չի լինի՝ բուն Արցախը նվաճելու համար: Ո՞վ է ապահովելու դա: «Միջազգային հանրությու՞նը», ֆրանսիական, գերմանական, ճապոնական, ֆիլիպինյան, մեքսիկական զինված ուժերը՞: Գուցե ՀԱՊԿ-ը՞: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ