26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը. թյուրքագետ

Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը. «Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ […]

Առանց հայհոյանքի ու վեճերի: Ի՞նչ է փոխվել ԱԺ-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամառային արձակուրդներից հետո իշխանության եւ ընդդիմության առաջին հանդիպումը խորհրդարանում՝ հարցուպատասխանի ֆորմատով, երեկ անցավ, մեղմ ասած, հանգիստ, բավականին «ջան-ջիգյար», փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Չնայած Հայաստանի շուրջ եռացող մարտահրավերներին, իշխանությունների ստորագրած սահմանազատման վերաբերյալ խայտառակ կանոնակարգին, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» խմբակցության, այլ՝ կենցաղային, առօրեական հարցերով էր հետաքրքրված, մեկ-երկու բացառությունը չհաշված: Մասնավորապես, Գառնիկ Դանիելյանը գոռգոռաց, […]

Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ

«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնում է․ «Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահմերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս […]

Օրհնում և փառաբանում ենք Քեզ, ամենաբարձրյալ և ամենողորմ Աստված

Օրհնում և փառաբանում ենք Քեզ, ամենաբարձրյալ և ամենողորմ Աստված, որ մեզ համար միշտ խորհրդավոր, մեծամեծ, փառավոր, հրաշալի և անհամար գործեր ես կատարում, և որ նախախնամաբար մեզ գիշերային նինջ ես պարգևել՝ հոգնություններից ծանրաբեռնված մեր տկար մարմինների համար։ Գոհանում ենք Քեզնից, որ չկործանեցիր մեզ մեր հանցանքների մեջ, այլ Քո մարդասիրությամբ մեզ արթնացրեցիր հուսահատ նիրհից, որպեսզի փառավորենք Մեծությունդ։ […]

10 հազար դրամանոց սրբապղծություն՝ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՔՊ-ական իշանության օրոք 10 հազար դրամով տուգանվել է համայն հայության հոգեւոր առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Ամենեւին էական չէ՝ ինչի համար, էական չէ, թե որքան է կազմում տուգանքի գումարը, երեւույթն ինքնին տգեղ է, անընդունելի եւ վրեժխնդրություն հիշեցնող: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի ասյօրվա համարում:  

Հայաստանում կան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ. Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություննների քարոզարշավում Արարատ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր երկրում այլեւս քաղբանտարկյալներ չեն լինելու. իսկ որպեսզի որեւէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որ որեւէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, եւ որեւէ մեկը քրեական չհիմնավորված հետապնդման չենթարկվի»: Իրականում սակայն Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, կային եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ