01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Վենսը ինչ-որ բան կփոխի՞․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում այս իշխանությունների ձախողումը վաղուց դարձել է համակարգային, իսկ դա այլևս սխալ չէ, դա անպիտանություն է:
Մենք ականտես եղանք, որ Արցախի նախկին ղեկավարներին Ադրբեջանը դատեց իր «ներքին օրենքներով», սակայն նաև պարզ է, որ այդ դատավճիռները միջազգային իրավունքի տեսանկյունից զրո են։ Բայց ամենավտանգավորն այստեղ Ադրբեջանը չէ։
Ամենավտանգավորը Հայաստանի իշխանությունների լռությունն է, որն այս դեպքում հավասարազոր է համաձայնության: Այո´, այս իշխանությունները համաձայնում են իրենց ադրբեջանցի «կարդաշների» հետ հենց չբողոքելով, միջազգային դատարաններ չդիմելով, միջազգային հարթակներում` ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, այդ հարցը չբարձրացնելով ու միջազգային հանրության ուշադրությունը այդ խնդրի վրա չկենտրոնացնելով:
Ի՞նչ է ստացվում արդյունքում, այս իշխանությունները «խաղաղությունը» ծախում են այս խեղճ դյուրահավատ ժողովրդի վրա` անտեսելով մեր գերիներին, պատանդներին ու ապօրինի դատապարտված հայրենակիցներին: Սա է մեր նվաստացված պետության պատկերը։
Իսկ ժողովուրդը ճարահատյալ նամակ է գրում Վենսին։
Հիմա հարց` Վենսը ինչ-որ բան կփոխի՞։
Ո՛չ։ Որովհետև ոչ մի արտաքին այց չի փրկում այն պետությանը, որի իշխանությունը հրաժարվել է պայքարել հանուն իր ժողովրդի, այլ պայքարում է իր ժողովրդի դեմ:
Խնդիրը Ադրբեջանը չէ։ Խնդիրը այս իշխանությունների ամլությունն է` ամլություն դիվանագիտության մեջ, ամլություն անվտանգության ապահովման մեջ, ամլություն իրենց պատասխանատվության հարցում, ամլություն պետական մտածողության մեջ»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ