16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ստացվել է ավելի քան 11 հազար հեռախոսազանգ

Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջաններում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարներն օրվա ընթացքում ստանում են բազմաթիվ հեռախոսազանգեր: Երևանի քաղաքապետարանում գործող «Թեժ գծի» 514-000 հեռախոսահամարով 2016թ. երրորդ եռամսյակում ստացվել է 11602 հեռախոսազանգ, որից միայն 4389-ը՝ օգոստոսին: Բարձրացված հարցերից 1569-ին տրվել է փաստաթղթային ընթացք: Բարձրացված բոլոր հարցերը, […]

Գերմանիայի իշխող կուսակցության քարտուղարը պաշտպանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Պիտեր Թաուբերը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից հետքայլ չի լինելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թաուբերը գրառում է կատարել ֆեսյբուքյան իր էջում: «Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող Գերմանիայի Բունդեսթագից բանաձևից որևէ հետ քայլ չի արվելու, քանի որ բանաձևը եղել է ու շարունակում է ճշմարիտ […]

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի կողմից վիճարկվող հոդվածները

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: ՍԴ-ն որոշեց, որ վիճարկվող հոդվածները` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը, 288-րդ […]

«Սուրբ Հովհաննեսը երազ եկավ, ասեց` մի վախեցեք …». աստվածային հրաշք /վիդեո/

Արցախյան պատերազմի բովով անցած «Արծիվ մահապարտներ» գումարտակի հրամանատարը այսօր էլ հուզվում է, երբ հավատի ու հոգևորի մասին հարց է հնչում: Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ հայ զինվորը ոչ միայն մատուռներ է կառուցել ու աղոթել հավատով և երկյուղածությամբ, այլ նաև ազատագրել է եկեղեցիներ ու դարերի սրբությամբ օծված հավատի օջախներում նորից հնչեցրել«Հայր մերը»: «Մահապարտները առաջին […]

Ո՞վ եք դուք այ Հրանտ կամ Զնդո, էլ չասեմ` Ճոյտ. էջմիածինցիները զայրացած են

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մրցակից թիմի հայտարարությունները կոռեկտության սահմանների խախտում են համարում էջմիածնեցիները: հատկապես երկրապահներին դուր չի գալիս, որ հնչում են անհիմն մեղադրանքներ Կարեն Գրիգորյանի եւ  Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին: Ստորեւ մի քանի բնակչի արձագանքը: Սերժ Սմբատյան. – Ես Արցախյան պատերազմի ողջ ընթացքում գեներալ Մանվել Գրիգորյանի կողքին եմ եղել: Առնվազն թուրք […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկին: Զրուցակիցները քննարկեցին կառույցի օրակարգային հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց ԺՀՄԻԳ-ի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: Էդվարդ Նալբանդյանը և Միխաել Գեորգ Լինկը մտքեր փոխանակվեցին ԺՀՄԻԳ գործունեության շուրջ։

Ադրբեջանական կողմի սադրանքներին պետք է վերջ տալ.փոխնախարար/վիդեո/

«Ադրբեջանական կողմի հայտարարությունները չպետք է մեկնաբանել»,-այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Այն բանից հետո, թե նրանք 20 տարի շարունակ իրենց ինչպես են պահում, մի՞թե ակնհայտ չէ, որ նրանց ասածները մեկնաբանելու կարիք չկա: Նրանք միայն այն են ասում, ինչն իրենց է շահավետ: Բանակցությունների սեղանին նրանք մի բան են ասում, հետո բացարձակ այլ […]

Պատրաստվել են ապրիլյան պատերազմում զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ (վիդեո)

Արցախի անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, հանրությանն է ներկայացվում «Ճանաչենք մերօրյա հերոսներին» խորագրով ծրագիրը, որը հոլովակների միջոցով պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասին։ Այս ծրագիրն իրականացվում է երրորդ տարին «Աշխարհազոր» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախորդ երկու տարիներին տեսանյութերի միջոցով ներկայացված էին […]

«Ճիշտ կլիներ, որ Արցախը միանար ՀՀ-ին»

«Ղարաբաղյան շարժման հանգուցալուծումը այդ ժամանակ որոշակի դեր ունեցավ նաեւ ԽՄ փլուզման գործում: Հուսանք, որ այն, ինչ սկսվել է, պետք է շարունակվի, նկատի ունեմ` Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու առումով: Հարցի լուծումներից մեկը պետք է լինի, որ ստանալով անկախություն կամ պետք է դառնա անկախ պետություն իր բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ինչպես նաեւ ճիշտ կլիներ, որ Արցախը […]

Վարունգը լավ չի վաճառվում. գյուղացիներն անելանելի վիճակում են

‹‹Գյուղացիները կարկուտից հետո լոբի ցանեցին: Լոբին դեռ ոչինչ, բայց վարունգը լավ չի վաճառվում››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արագած գյուղի համայնքապետը՝ Աշոտ Կամավոսյանը: Վերջինս ընդգծեց՝ եթե վարունգը չարտահանվի, գյուղացու վիճակն էլ ավելի կվատանա: ‹‹Եթե վարունգը Վրաստան չտանեն, իրավիճակն այնքան էլ լավ չի լինի: Տեղական վարունգը  գործարանները չեն ընդունում: Գյուղացու հույսն այն է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ