31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կարեւոր է հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության սերմանումը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր հանդիպել է լրագրողներին, որի ընթացքում խոսել է վերջին երեք ամիսների ընթացքում իշխանությունների կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արված քայլերին:

Նա նշել է այն հիմնական գործողությունները, որոնք կարեւոր են այս ոլորտում՝ անկախ մարմնի ստեղծումը, ապօրինի հարստացման քրեականացման հարցը եւ հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության սերմանումը:

Բանախոսը հույս է հայտնել, որ ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրինագիծը կմտնի Ազգային ժողով։

«Հայաստանն այն երկրների թվում է, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի կոնվենցիան: Երբ Հայաստանը 2007-ին վավերացնում էր այդ կոնվենցիան, մեր կառավարությունը հայտարարեց, որ այդ հոդվածն իրենք ուղղակիորեն են ընդունում, և դրա փոխարեն այլ մեխանիզմներ կստեղծվեն։ Հիմա, կարծես թե քրեականացման մոտեցումը կա»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ