«Այդտեղ ոչ մի վատ բան չկա»
«Ես չեմ համարում, որ քննադատեց իշխանություններին: Եթե կարդացել եք, նա անդրադառնում էր 4-5 հարցերի` ներհասարակական պրոցեսներ, արցախյան հիմնախնդիր: Չկար այդ միտումը տանել ինչ-որ քննադատական ուղղության: Դա ավելի պակաս կարևոր էր, քան այն, որ երկրորդ նախագահն ունենալով փորձ, իր մտահոգություններն էր հայտնում, այդտեղ ոչ մի վատ բան չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանն` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
Ըստ նրա` ինչքան շատ հեղինակություն ու ազդեցություն ունեցող գործիչները դա անեն հրապարակային, ավելի լավ, քանի որ խնդիրներ իսկապես կան. «Կա 2 տարբերակ` չնկատել խնդիրները և շարժվել առաջ, իսկ դա կբերի լուրջ ողբերգության մեր երկրի համար կամ բաց սկսել քննարկել: Շատ կուզեի, որ իշխանությունն ինքը ոչ թե ագրեսիվ ռեակցիա տար տարբեր խողովակներում, այլ ինքը մտներ քննարկումների մեջ ոչ միայն երկրորդ նախագահի հետ, այլև` առաջին, այլ քաղաքական ուժերի հետ»:
Պատգամավորը հիշեցրեց` շատ անգամ խորհրդարանում էլ տարբեր հարցերի շուրջ արտահայտվելիս ագրեսիվ վերաբերմունք են ստանում. «Իսկ դրա արդյունքն այսօրվա Հայաստանն է, երբ մարդիկ ավտոբուսներով լքում են Հայաստանը, ամեն օր 100 հոգի մարդ է լքում, աննորմալ թվեր: Քննարկելը խնդիրների լուծման ամենաարդյունավետ ճանապարհն է»,-եզրափակեց Վահե Հովհաննիսյանը: