04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կարապետյանը կարող է լինել ժողովրդի համար վստահելի պաշտոնյա»

«Կադրային փոփոխությունները նորմալ են, եղել են ու կարող են լինել: Ես դրան նորմալ եմ վերաբերվում:  Իսկ այն, ինչ կարդացել եմ մամուլում, դա միայն ենթադրությունների դաշտում է: ՀՀԿ-ում ու ՀՀԿ խորհրդում նման հարց չի քննարկվել», – անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե այսօր, ամենայն հավանականությամբ, կլինի վարչապետի և Կառավարության հրաժարականը, ապա վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը:

Գագիկ Մելիքյանը վստահեցրեց՝ եթե այդ հարցը  քննարկված լիներ ՀՀԿ-ում, լրագրողներն այդ մասին տեղեկացված կլինեին:

Կարեն Կարապետյանի մասին՝ Գագիկ Մելիքյանը մասնավորապես նշեց. «Կարեն Կարապետյանը լուրջ ու արհեստավարժ մասնագետ է: Ես համոզված եմ, որ նրա նշանակման պարագայում, եթե լինի նման բան, նա կարող է լինել ժողովրդի համար վստահելի պաշտոնյա»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ