12 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ռադիկալ փոփոխություններ միշտ անհրաժեշտ են»

«Ես կադրային փոփոխությունների մասին բացի ասեկոսեներից ուրիշ բան տեղյակ չեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին լուրերին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա խոսքով` կուսակցությունում նման հարց չի քննարկվել: Հարցին, թե արդյոք հասունացած է այդ պահը` մասնավորապես «Սասնա ծռերի» գործունեությունից հետո, նա պատասխանեց. «Ընդհանրապես կադրային փոփոխությունները միշտ են լինում, չի կապվում այս կամ այն դեպքի հետ:

Ռադիկալ փոփոխություններ միշտ անհրաժեշտ են, և ես կարծում եմ` կլինեն այդ փոփոխությունները, որովհետև Նախագահն իր ելույթներում բազմիցս այդ մասին ասել է, և կարծում եմ, որ նորություն չի լինի, անսպասելի չի լինի, եթե կադրային մեծ փոփոխություններ լինեն»:

Ըստ պատգամավորի` պետք է փոխվեն այն մարդիկ, ովքեր վարկաբեկված են կամ մեղադրվում են այս կամ այն հանցանքների մեջ: «Դուք ուզում եք բոլորին փոխել, այսպես «արյուն» լինի կադրային, ես դրա հետ համաձայն չեմ: Ովքեր իրենց արդարացրել են, պիտի շարունակեն աշխատել իրենց տեղերում: Սրա-նրա ասելով, ընդդիմության ճնշումներով, չեմ կարծում, որ պետք է նման փոփոխություն կատարել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ