26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մոսկվայում երիտասարդ աղջիկը ցած է ընկել պատշգամբից /վիդեո/

Այսօր առավոտյան Մոսկվայի շենքերից մեկի 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկի պատշգամբից 26-ամյա աղջիկ է ընկել ցած։ Ականատեսը նկարահանել է աղջկա ընկնելը, ինչը հրապարակել են ռուսական զլմ-ները։ Նշվում է, որ աղջիկը ցանկացել է բռնվել, սակայն չի կարողացել ու ընկել է։ Նա բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է նաեւ, որ միջադեպից օրեր առաջ աղջիկը ընդհատել էր […]

Որպեսզի սրտի արատով ծնված որդիս չհանձնվի ու շարունակի ապրել

Խնդրում եմ՝ օգնեք, որպեսզի սրտի արատով ծնված որդիս՝ Նարեկ Սարգսյանը, չհանձնվի ու շարունակի ապրել: Կյանքի 11 տարիների ընթացքում, երեք անգամ սրտի վիրահատություն տարած փոքրիկիս մեկ երիկամը հեռացված է, մյուսն էլ՝ չի գործում: Մեկ ամիս է ինչ որդիս դպրոց չի գնում, ընկերների հետ չի շփվում, որովհետև «Արաբկիր» բժշկական կենտրոնում անվճար դիալիզ է ստանում: Կյանքի համար ենթագիտակցաբար […]

Ի՞նչ եք անում, որ սահմանից սպառողին հասցնելիս, սակագինը կրկնակիից ավելի գին եք սահմանում /վիդեո/

Ինչպես  հայտնել ենք,  ՀՀ առաքվող ռուսական գազի սակագինը կնվազի. շարքային քաղաքացու համար գազի գինը կկամի 9.3 դրամ, այսինքն՝ մեկ խորանարդ գազի դիմաց 156 դրամ սակագինը կդառնա 146.7 դրամ: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «9.3 դրամը համարժեք իջեցում չի: Դա ոչ ադեկվատ գին է: 1000 խորանարդ մետրի համար մենք սահմանին վճարել ենք 189 […]

Սպանվել է Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով վկան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով հերթական դատականի նիստը: Չէին ներկայացել գործով դատակոչված 7 վկաները: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ  դատակոչված վկաներից մեկը՝ Հրաչյա Ֆալանջյանը, մոտ 2 օր շաբաթ առաջ փորձել է ավազակային հարձակում կատարել, որի ժամանակ սպանվել է: Դատավորը տեղեկացրեց, որ վկաներից երկուսը […]

Կրճատված մեքենաների մեջ կան նաև այնպիսիք, որոնք չեն օգտագործվում. Դավիթ Հարությունյան

Կառավարությունում կրճատված մեքենաների մեջ կան  նաև այնպիսիք, որոնք չեն օգտագործվում: Այս մասին ԱԺ-ի պետաիրավական ու ֆինանսավարկայի եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընացքում  ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց կառավարության ախատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Եթե 2016 թվականի բյուջեն պլանավորելիս եղել է x մեքենա կառավարության ենթակայության ներքո, որոնց համար հաշվարկվել է […]

Ինձ համար դժվար է աշխատանքից ազատել թեկուզ տեխնիկական մեկ աշխատողի՝ հավաքարարի, այգեպանի. Հրայր Թովմասյան

ԱԺ-ն՝ որպես օրենսդիր իշխանություն, ինքնուրույն մարմին է, ուստի, գործադիր իշխանության՝ Կառավարության հանձնարարականները ԱԺ-ի համար չեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ծախսերի կրճատման մասին կառավարության որոշմանը: Հրայր Թովմասյանն ընդգծեց՝  ծախսերի կրճատման աշխատանքները բավական վաղուց են սկսվել, ԱԺ-ում խնայողություններ են արվում: «Երբեմն անհարմար վիճակում եմ հայտնվում, երբ խնդրում եմ պատգամավորներին […]

Այս անձն ավելի վտանգավոր է պետության համար, քան ադրբեջանցի դիպուկահարը

Եթե իսկապես կա կամք կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ապա սոցապի տեսուչին կամ ծննդատան բուժքույրին պատժելը դեռևս կոռուպցիայի դեմ պայքար չէ: Անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել տնտեսական ու քաղաքական էլիտայի՝ կոռուպցիայի մեջ թաթախված, պետական բյուջեն անխնա թալանող , պորտաբույծ, անհայրենիք ու ակամայից ադրբեջանամետ ամենաբարձր չինովնիկներին: Իմ դիտարկումներով, նման անձն ավելի վտանգավոր է պետության համար, քան ադրբեջանցի […]

Երբ նախագահն ու վարչապետը պայքարում են. մոնոպոլիզացիա դեղերի օրենքո՞ւմ /վիդեո/

«Ինչպես միշտ Հայաստանի հանրապետությունում ընդունվում են օրենքներ, որոնք առաջին հայացքից լավն են և եթե այդ օրենքները իրագործվեն, կունենանք հոյակապ ժողովրդավարական օրենքների երկիր, բայց մի բան է, որ ընդունվում է օրենքը և մեկ այլ բան է կատարումը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Անդրադառնալով դեղերի մասին օրենքին Հակոբյանը նշեց, որ […]

Երեւանը՝ փոթորիկից հետո․ Ռուսական առաջին ալիքի անդրադարձը /վիդեո/

Ռուսական առաջին ալիքն անդրադարձել է երեկ Երեւանում տեղի ունեցած փոթորիկին։ Քամու ուժգնությունը հասնում էր վայրկյանում 28 մետր բարձրության։ Հիմա քաղաքի փողոցները այնպիսի տեսք ունեն, ասես պատերազմ է եղել։ Ծռված ավտոտնակներ, վնասված մեքենաներ, կոտրված ծառեր, անգամ մարդիկ են վնասվել։    

Ձկնաբուծարանների փակվելը վնաս է հասցնում մեր երկրի ընդերքին. Արթուր Աթոյան /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  «Հենարան» մամուլի ակումբում  «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը  շեշտեց՝ վերջին հինգ օրերի ընթացքում ևս երեք ձկնաբուծական տնտեսություն է փակվել: «Պիտի ոչ հուսադրող հայտարարություն անեմ. ձկնաբուծարանների փակվելը վնաս է հասցնում մեր երկրի ընդերքին և հողի արտաքին մակերեսին: Ձկնաբուծարանների փակվելու պարագայում ջրօգտագործումը դադարեցվում է: Դրա արդյուքնում խորքային հորերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ