24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

ԵԽ-ի՝ Թուրքիայի մասին տարեկան զեկույցը հետ է ուղարկվել

Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը հետ է ուղարկել Թուրքիայի մասին ԵԽ-ի տարեկան զեկույցը, քանի որ այն Անկարային կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ապրիլին ԵԽ-ում 375 կողմ ձայնով ընդունված «Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը» ԵԽ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն է ուղարկվել հունիսի 17-ին: Նույն օրը՝ առանց զեկույցի հետ կապված որևէ գործընթաց իրականացնելու, […]

Եվրո-2016. Երկրորդ մրցափուլի վերջին օրվա անոնս

Հունիսի 18-ին կավարտվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տուրը: Կանցկացվեն  3 խաղեր E ու F խմբերում: Պորտուգալիայի հավաքականը Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կմրցի ավստրիացիների հետ, իսկ Բելգիան ու Իռլանդիան կխաղան Բորդոյում: Մարսելում էլ կհանդիպեն Իսլանդիայի ու Հունգարիայի հավաքականները: Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլն ավարտվելու է հունիսի 22-ին, իսկ 3 օրվա հանգստից հետո հունիսի 25-ին կմեկնարկի […]

Մանկավարժականի ռեկտորը վերընտրվեց

ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 17-ին մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ-ի ռեկտորի ընտրության հարցը: Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը, ով քվեարկության արդյունքում ընտրվել է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը […]

Ցմահները սկսում են

Ցմահ դատապարտյալների հարազատները պատրաստվում են նորից բողոքի ալիք բարձրացնել: Նրանք նշում են, որ իրենց պայքարը ոչ մի արդյունք չի գրանցել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հարազատները նշեցին, որ ցմահ դատապարտյալների համար բանտային պայմանները ավելի են վատացել: «Ոչ մի բան չի բավարարվել, հիմա էլ ավելի վատ է իրավիճակը (թույլ չեն տալիս չոր ուտելիք տանենք, իրենց տված ուտելիքը […]

Թրամփը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ամերիկահայ խոհարարի

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստիպված եղավ այս շաբաթ մեկ օրով դադարեցնել իր նախընտրական պայքարը: Պատճառը՝ հայտնի ամերիկահայ խոհարար, ռեստորանների խոշոր ցանցի հիմնադիր Ջեֆրի Զաքարյանի դեմ Թրամփի հարուցած դատական հայցն էր: Բանն այն է, որ Զաքարյանը, լսելով Թրամփի հայտարարությունները մեքսիկացիների հասցեին, խախտել էր վերջինիս հետ նախկին պայմանավորվածությունը, եւ հրաժարվել Վաշինգտոնում կառուցվող Թրամփի նոր […]

Սպառնում են

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները  մթերած խաղողի դիմաց իրենց  գումարները ամբողջությամբ չեն ստացել։ Նրանք որոշել են այսօրվանից  նստացույց սկսել «Վինար» ՍՊԸ-ի դիմաց: «Ինչքա ՞ն կարող են մեզ խաբելով ման գալ, մի մասին հունիսի 3-ին վճարել են, մի մասին էլ պետք է հունիսի 11-ին վճարեին, բայց մինչ օրս չեն վճարում: Մենք արդեն որոշել ենք` վաղվանից նստացույց ենք […]

Հունիսի 20-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  20-ին, ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն   ԱԺ  պատգամավորներ  Արագած Ախոյանը,  Լյուդմիլա Սարգսյանը և Վահե Էնֆիաջյանը:   ԹԵՄԱ՝   Արամ  Աթեշյանի և Մարգար  Եսայանի   նոր ամոթալի և աղմկահարույց հայտարարությունները:  Արամ  Աթեշյանի մուտքը Հայաստան թույլ չտալու համար և ընդդեմ Աթեշյանի այցի մեկնարկվել է ստորագրահավաք, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի նախաձեռնությամբ  այդ ստորագրահավաքին են միացել  նաև ԱԺ մի […]

Բաքվում խոսել են ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հնարավորության մասին

Ադրբեջանի` պատանդների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Ախունդովը ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում խոսել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմում գտնվող ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հնարավորության մասին: Ախունդովը նշել է, որ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով Հայաստանի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ հանդիպման պարագայում քննարկման առաջին թեման կարող […]

Մեսսիի տարօրինակ խոստովանությունը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մորուքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Լրագրողները Մեսսիին հարց են ուղղել նրա՝ չսափրվելու որոշման մասին։ «Թիմը պահանջում է, որ ես մորուք ունենամ։ Եթե մորուքս սափրեմ, ինձ կսպանեն: Ինձ թվում է՝ կկարողանանք այս միջոցով ընդհատել անհաջողություններն ու տիտղոս նվաճել։ Հավաքականում ինձ չեն ների, եթե սափրվեմ»,- կես կատակ-կես լուրջ ասել է Մեսսին «AS»-ի […]

Բենիկ Պետրոսյանի հետահայաց ցուցահանդեսին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. հունիսի 17-ին, Հայաստանի ազգային պատ­կերասրահում բացվել է նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի մահվան 20-րդ տարելիցին նվիրված` «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, քանդակագործի ընտանիքը, մշակույթի, հասարակական գործիչներ և քանդակագործի արվեստի երկրպագուներ: «Այս ցուցահանդեսն առանձնանում է նախորդներից նրանով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ