27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ողբերգական պատահար․ 15 ճամբարական է մահացել /ֆոտո, վիդեո/

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի կազմում գտնվող Կարելիայի հանրապետությունում։ Այնտեղ ճամբար մեկնած դպրոցականներից 15-ը եւ նրանց ուղեկցող մեծահասակներից մեկը մահացել են։ Երեխաները նավակներով դուրս են եկել զբոսանքի՝ լճում, սակայն փոթորիկ է բարձրացել, եւ նավակները շրջվել են։ Նշվում է, որ բոլոր զոհվածները Մոսկվայից ժամանած զբոսաշրջիկների խմբից էին։ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝  արտակարգ դեպքի շրջանում եղել […]

Գիշերային աղոթք

Տեր Աստված մեր, խաղաղությա՛մբ պահիր մեզ այս գիշեր և ամեն ժամ: Քո սուրբ երկյուղի վրա բևեռված պահի՛ր մեր մտքերն ու խորհուրդները, որպեսզի միշտ Քեզանով պաշտպանված լինենք թշնամու որոգայթներից, օրհնենք ու փառավորենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հետ միասին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ԱՄԵՆ:

«Ճգնաժամի հինգ տարին»

Հունիսի 18-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունեցավ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված՝ «Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին»  խորագրով՝ ՄԱԿ ՓԳՀ-ի և Օքսֆամ կազմակերպության համատեղ միջոցառումը, որն անցկացվեց  ՄԱԿ ՓԳՀ-ի՝« Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» և Օքսֆամի «Սիրիայի կողքին» քարոզարշավների շրջանակներում: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի […]

Կրթության ոլորտի զարգացումը միշտ եղել է և կլինի ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան

Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցների և նրանց ուսուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունը, ԼԿՂՀ Նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել աշակերտներին և դրամական պարգևներ ուսուցիչներին: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ […]

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հունիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Զրույցի ընթացքում քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության մի շարք հարցեր, անդրադարձ արվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը։

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի պատվիրակները հունիսի 18-ին այցելել էին Ծիծեռնակաբերդ։ Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Ինդիանապոլիսի ջութակի միջազգային մրցույթի (International Violin Competition of Indianapolis) գործադիր տնօրեն Գլեն Քվոքն առաջին անգամ է Երեւանում։ Ասում է, որ տպավորված […]

Հռոմի պապը խնդրել է աղոթել իր՝ Հայաստան այցելության համար

2016թ. հունիսի 16-ի առավոտյան Վատիկանում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» (ROACO) բարեսիրական կազմակերպության 89-րդ համագումարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, իր խոսքի վերջում խնդրել է աղոթել իր՝ հունիսի 24 -26-ը Հայաստան կայանալիք հովվական այցի համար, հայտնում է armenianchurchco.com-ը։ «Խնդրում եմ՝ աղոթեցեք ինձ համար, մի քանի օրից որպես ուխտավոր այցելելու եմ մի արևելյան երկիր՝ Հայաստան, որն […]

Ապագա հրամանատարների համար

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունիսի 18-ին, աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին եւ  հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի […]

Ալիեւը պայմանավորվելու չի գալիս

Ինչպես հայտնել ենք, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, ինչին կհետեւի նախագահների եռակողմ հանդիպում։ Անդրադառնալով այս հանդիպմանը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես ասաց․ «Անկեղծ ասած՝ այդ հանդիպումից լուրջ  ակնկալիքներ  չունեմ՝ կապված բանակցային գործընթացի հետ։ Դիվանագետներն արդեն շեշտում են՝ հանդիպման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ