06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գնահատման բազմազգ խումբը եղել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում

Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում հունիսի 7-10-ը ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում գնահատման այց է իրականացրել Էստոնիայի բազմազգ գնահատման խումբը: Գնահատման այցի արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք կատարում է ստանձնած պարտականությունները: Այցի ավարտին տեսչական խումբը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին  թափանցիկության և հյուրընկալ վերաբերունքի համար:

«Ճիշտ է, դա Արցախի ներքին գործն է, բայց…»

Այսօր լրագրողների հետ զրույցի  ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ Հայկ Խանումյանի հետ կատարված միջադեպին: Պատգամավորն ընդգծեց՝ այս դեպքի հետ կապված՝ հայկական կողմը պետք է հստակ գնահատականներ տա: «Պետք է գնահատականներ տրվեն և գործողություններ արվեն: Ճիշտ է, դա Արցախի ներքին գործն է, բայց մենք միասնական ժողովուրդ ենք և չենք կարող գնահատական չտալ: Չպետք է […]

Գնդապետի որդին` դաժան սպանության մասնակից. Ժողովուրդ

2016թ հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58- ամյա Եղիշե Խաչատրյանի հետ` երթեւեկության կանոնները խախտելու հա­մար դիտողություն անելու կապակցու­թյամբ: Այնուհետեւ 75-ամյա մոր ներ­կայությամբ նրան բազմաթիվ հարված­ներ էին հասցրել, ինչի արդյունքում Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր: Դեպքից երկու օր անց’ հունիսի 8- ին, սպանվածի կինը […]

Պատերազմը կարող է սկսվել հենց վաղը /վիդեո/

«Եթե մենք այս դադարը օգտագործենք ու պատրաստվենք պատերազմի՝ պատերազմ չի լինի: Այսինքն՝մենք պետք է մեկ ու կես պատերազմի պատրաստ լինենք, որ մեկ անգամ հաղթենք ու կես անգամ էլ պատժենք: Սակայն, եթե մենք մսխենք, ոչնչացնենք ու կոռումպացնենք մեր երկրի ռեսուրսները ու նաև բանակը, մեր քաղաքական ռեսուրսը միջազգային ասպարեզում, ապա պատերազմ կլինի և հնարավոր է հենց վաղը»,-Henaran.am-ի […]

47-ամյա բնակչին գետը քշել-տարել է. արտակարգ դեպք Տավուշում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվել է, քաղաքացին ընկել է Աղստեւ գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ժամը 00.05-ի սահմաններում «Իջեւանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային […]

Լրջանում է. Հրապարակ

Կառավարությունում այս շա­բաթ գրեթե ամեն օր հակակոռուպցիոն թեմայով քննարկում­ներ են եղել: Երեկ մոտ 4-5 ժամ վարչապետը, աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարության ներկայացուցիչները քննար­կել Են հակակոռուպցիոն համալիր փաթեթի հարցը: Կառավարությունը մտադիր է համալիր փաթեթ ներկայացնել, որը նաեւ օրենսդրական փոփոխություններ է ենթադրում: Իսկ առաջիկա­յում, մեր տեղեկություններով, հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստ է լինելու: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերի այս համարում:

Մենք պիտի գնանք արդյունավետացման ճանապարհով. Ռուզան Մուրադյան /վիդեո/

«Ես կողմնակից եմ այն մոտեցմանը, որ լինեն ոչ թե կրճատումներ, այլ օպտիմալացում։ Իսկ օպտիմալացումը արդյունավետացումն է, այսինքն՝ հնարաորինս վերանայել ռեսուրսները՝ մարդկային, նյութական, և փորձել էլ ավելի արդյունավետ համախմբել ու համակարգել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Ռուզան Մուրադյանը՝ անդրադառնալով այն  պնդումներին՝ թե աշխատատեղերի կրճատումը կարող է ստեղծել սոցիալական խնդիրներ: Ըստ Ռուզան Մուրադյանի՝ այս խնդիրը պետք […]

Հրաժարականի դիմում կներկայացնի. Ժողովուրդ

Գառնիկ Իսագուլյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել ԼՂՀ նախագահի խորհրդականի (ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականի) պաշտոնից: Ըստ լուրերիվերջին շրջանում նրա եւ Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջեւ տարաձայնություններ են առաջացել, որոնց պատճառը Իսագուլյանի` Հայաստանի իշխանություն­ների նկատմամբ դրսեւորած քննադատական վերաբերմունքն է: Եւ հասկանալի է, որ Հայաստանում ԼՂՀ մշ­տական ներկայացուցչության խորհրդականը չի կարող ընդդիմադիր գործիչ լինել: «ժողովուրդ»-ի տեղեկու­թյուններով` […]

Հենց այնպես չի. Ժամանակ

«Ազատամարտիկների դա­շինքի» անդամ Սմբատ Հակոբյանը ի պատասխան «ժամա­նակի» հարցին` կարծիք կա, որ ՀՀ վերադարձած ԼՂՀ պաշտպանության նախկին նախա­րար Սամվել Բաբայանը ընդդիմադիր գործունեություն է. սա ծավալելու) տեսակետից նրա հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք, ասաց. «Իհարկե, մեծ պատիվ կլիներ նրա հետ համագործակցեք, ես սա հենց այնպես չեմ ասում, նա գործի մարդ է, հենց այնպես չի եկել այստեղ, եւ […]

Ում է պաշտպանում Օբաման նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես պաշտպանել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այդ մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է Քլինթոնի նախընտրական շտաբը: «Նախագահ Օբաման պաշտպանեց Հիլարիին եւ ասաց. «Չեմ կարծում, որ որեւէ մեկ ուրիշը երբեւիցե ավելի լավ է համապատասխանել այդ պաշտոնին»,- ասված է հաղորդագրության մեջ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված