13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

«ԶԻԼ»-ը հանկարծակի հետընթաց ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 90-րդ կմ-ին ճանապարհից դուրս կողնակում կայանված, անսարք վիճակում գտնվող «ԶԻԼ-431610» մակնիշի ավտոմեքենան վարորդի կողմից գործարկելու ժամանակ հանկարծակի հետընթաց ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Վալերի Օ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր:

19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. ՊՆ արձագանքը

«19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. հորդոր Վիգեն Սարգսյանին » վերնագրով Henaran.am-ի հրապարակմանը արձագանքել են ՊՆ լրատվական բաժնից: Ստորև ներկայացնում ենք պատասխանը. «Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած Արսեն Մխիթարյանի մահվան առնչությամբ տեղեկացնում ենք, որ անմիջապես դեպքից հետո նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ դեպքին որևէ ծառայող անմիջական […]

Համագործակցության հուշագիր են ստորագրել

2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, Լուսավոր Հայաստան կուսակցության (10 մանդատ), Հայկական Վերածնունդ կուսակցության (5 մանդատ) և Բարգավաճ Հայաստան կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար: Հիմք ընդունելով ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողների պահանջը, ինչպես նաև ելնելով Վանաձոր […]

Հնաոճ ավտոմեքենաներ՝ Արևի քաղաքում

Յուրօրինակ անակնկալ է մատուցվել տոնական Երևանի կենտրոնով շրջող երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: Շահումյան հրապարակում կազմակերպված հնաոճ ավտոմեքենաների ցուցադրությունը վերջիններիս մոտ հաճելի հիշողություններ է արթնացրել: Շուրջ երեք տասնյակ խորհրդային և արտասահմանյան, նաև ինքնաշեն ավտոմեքենաները ոչ միայն տարեցների, այլև երիտասարդների ու մանկուների հետաքրքրությունն են շարժել: Ցուցադրված մեքենաներից մի քանիսն, ի դեպ, ամենատարբեր մրցարշավներում ու միջազգային ցուցադրություններում մրցանակային […]

Անկանխատեսելի եղանակ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը էապես չի փոխվի, 11-ի և 12-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեռ կասվի

«Համախմբում» կուսակցության նախագահ, պատգամավոր Վարդան Օսկանյանին երեկ  նկատեցինք ՀՀԿ գրասենյակի շենքի մոտ քայլելիս: Մեր թղթակիցը փորձեց Օսկանյանից հետաքրքվել, թե արդյոք գոհ է ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության արձանագրած արդյունքներից, մասնավորապես Գյումրիում ու Վանաձորում: Սակայն Վ. Օսկանյանը նշեց, որ կուսակցությունը դեռևս հայտարարություն կանի. «Կասվի էլի, կասվի»: Դիտարկմանը, թե կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը գոհ է արձանագրված արդյունքներից, ինքն […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Փարիզի քաղաքապետին

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ուրախ է Երևանում հյուրընկալել Հայաստանի վաղեմի բարեկամ Անն Իդալգոյին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին։ «Մեծ հաճույք է ողջունել Երևանում Ձեր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմը խորհրդանշում է այն համերաշխությունը, որն առկա է ֆրասիական […]

Իջեւանում տարեց կնոջը դաժանաբար ծեծել են, սպանության սպառնալիքով հափշտակել նրա ունեցած վերջին 260 դրամը

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում հոկտեմբերի 6-ի գիշերը ավազակային հարձակում է եղել տարեց կնոջ տան նկատմամբ։ Հոկտեմբերի 6-ի գիշերը Տերյան 2-րդ նրբանցքում գտնվող իր տան մեջ հարձակման է ենթարկվել 69-ամյա կինը։ Անհայտ անձը փայտ վաճառելու պատրվակով մտել է տուն, ծեծի ենթարկել մեծահասակ կնոջը, կոկորդը սեղմել ու սպանելու սպառնալիքով պահանջել գումար եւ բջջային հեռախոսը։ Կնոջը խոշտանգելուն զուգահեռ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին, որին հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ: Այցի շրջանակներում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ հանդիպումներ:

Պետական բարձր պարգևներ՝ ՀՀ Նախագահի կողմից

Երևանի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար «Անանիա Շիրակացի» մեդալով են պարգևատրվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահի  հրամանագրով արդյունավետ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված